ԱՄՆ-ը կողմ է ԼՂ հակամարտության բանակցային կարգավորմանը. պետդեպ
ПОЛИТИКАՄիացյալ Նահանգներն աջակցում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային կարգավորմանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին լրագրողների հետ ամենօրյա ճեպազրույցի ժամանակ ասել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի գրասենյակի տնօրեն Է լիզաբեթ Թրյուդոն:
«Մենք շարունակում ենք ակտիվորեն աշխատել կողմերի հետ: Ինչպես գիտեք, մենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր ենք: Հակամարտության նկատմամբ մեր երկարաժամկետ դիրքորոշումը, որը կիսում են Մինսկի խմբի համանախագահները, կարգավորումն է` հիմնված միջազգային իրավունքի վրա, որը ներառում է Հելսինկյան եզրափակիչ ակտը, ուժի չկիրառման կամ սպառնալիքի սկզբունքը, տարածքային ամբողջականությունն ու ինքնորոշումը»,- ասել է Թրյուդոն:
Նա նշել է, որ խաղաղության պատասխանատվությունն ընկած է երկու երկրների ղեկավարների վրա` ընդգծելով հակամարտության բանակցային խաղաղ կարգավորման ուղիների որոնման հարցում նրանց ունեցած կարևորությունը:



