Հայկական պատվիրակությունը Բրազիլիայում մասնակցում է ՏՏ համաշխարհային համաժողովին
МЕЖДУНАРОДНОЕԲրազիլիայում հոկտեմբերի 3-5-ն` ընթանում է Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը: Ինչպես տեղեկացրին Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն հանրային կապերի վարչությունից, համաժողովին ՀՀ կառավարության աջակցությամբ մասնակցում է նաև հայկական ՏՏ պատվիրակակությունը` ի դեմս Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության , «Յուքո մ», «Ինստիգեյթ խորհրդատվական», «Ինստիգեյթ դիզայն», «Իդրամ» և «ՎՕԼՕ» ընկերությունների ներկայացուցիչների: ՏՏ համաշխարհային կոնգրեսին Հայաստանից մասնակցում են նաև Թումո ստեղծարար տեխնոլոգիական կենտրոնի, «Սիներջի» և «LocalZ»ընկերությունների ներկայացուցիչները:
WCIT 2016-ի կազմակերպիչներն ակնկալում են, որ համաժողովը կհյուրընկալի ՏՏ ոլորտի շուրջ 2000 պատվիրակների՝ ավելի քան 80 երկրից:
Այս տարի ՏՏ համաշխարհային համայնքը եռօրյա համաժողովի ընթացքում քննարկումներ կանցկացնի թվային դարաշրջանի խոստումների շուրջ և կներկայացնի ժամանակակից բիզնես լուծումներ:
WCIT 2019-ը կանցկացվի Հայաստանում Ինֆորմացիոն տեխնոլոգիաներիձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) նախաձեռնության և ՀՀկառավարության աջակցության շնորհիվ:
2014 թ. ԻՏՁՄ-ն հայտ էր ներկայացրել Երևանում Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի անցկացման համար: WCIT 2019-ը Հայաստանում անցկացնելու մասին որոշումն ընդունվել է 2014 թ. սեպտեմբերին, Մեքսիկայում՝ Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայություններիհամաշխարհային ալյանսի (WITSA) տնօրենների խորհրդի նիստում:



