Գյումրիի մի շարք տեղամասերում ձայների վերահաշվարկ կանցկացվի
ПОЛИТИКАԳյումրիում մի շարք ընտրական տեղամասերում վերահաշվարկ կկատարվի: Այս մասին տեղեկացրեց Գյումրիում ընտրական գործընթացը կանոնակարգող թիվ 34 ԸԸՀ նախագահ Էդվարդ Բաղրամյանը:
Թիվ 34 ԸԸՀ-ն վերահաշվարկի մասին պահանջներ ստացել է «Բալասանյան» դաշինքից՝ 10 ընտրատեղամասերում, ԲՀԿ-ից՝ 6 ընտրատեղամասերում, «Համախմբում» կուսակցությունից՝ 4 ընտրատեղամասում:
Քվեների վերահաշվարկի մասին դիմում ներկայացրել է նաև «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությունը՝ 10 ընտրատեղամասերում: Ընտրական օրենսգրքով սահմանված վերահաշվարկի վերաբերյալ պահանջ է ներկայացրել է նաև ՀԱԿ-ը, սակայն, Էդվարդ Բաղրամյանը նշեց, որ դեռևս չի կարող հստակեցնել, թե ՀԱԿ-ի ներկայացրած պահանջը քանի ընտրատեղամասի է վերաբերվում:
Քաղաքական ուժերի և հասարակական կազմակերպության կողմից նշված տեղամասերում վերահաշվարկը կսկսվի հոկտեմբերի 4-ից և կիրականացվի 5 օրերի ընթացքում:
Արմենուհի Մխոյան



