Ереван, 15.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Այս մումիան 5300 տարեկան է, բայց դու կարող ես լսել, թե ինչ ձայնով էր նա խոսում ժամանակին.տեսանյութ

ФОТО

Blognews.am-ը գրում է.

Իտալական Բոլցանո քաղաքում համագումար է անցկացվել, որի ընթացքում գիտնականներն ու լրագրողներն առաջին անգամ լսել են ամենահայտնի՝ 5000 տարի առաջ կյանքից հեռացած մարդու մումիայի՝ Էցիի ձայնը: Հիշեցնենք, որ «Էցի» անունը մումիային շնորհել են  գիտնականները, ովքեր հայտնաբերել են  նրան:

«Մենք չենք կարող հավաստիացնել, որ Էցիի ձայնը վերականգնել ենք իսկ և իսկ ճշգրտությամբ, սակայն հաշվի առնելով ձայնային ապարատի չափսերը՝ ձայնալարերն ու բերանի կառուցվածքը, գրեթե համոզված ենք, որ հենց այս ձայնով է 5000 տարի առաջ խոսել Էցին»,- պարզաբանել է գիտական փորձն իրականացնող գիտնականներից մեկը: Ուսումնասիրությունն  իրականացվել է համակարգչային տոմոգրաֆիայի շնորհիվ: Գիտնականները չէին կարող օգտագործել ռենտգեն-մեթոդը, չնայած նրա արդյունավետությունն առավել  բարձր կլիներ: Գիտնականների աշխատանքը բարդացնում էր նաև մումիայի դիրքը. նրա ձեռքն անմիջապես կոկորդին է: Կերակրափողի նախնական դիրքը վերականգնելու համար գիտնականները համակարգչային ծրագրով վերականգնել են մումիայի սկզբնական  դիրքը: Գիտափորձի արդյունքում վերարտադրվել են միայն Էցիի՝ ժամանակին արտաբերած ձայնավորները, սակայն աշխատանքները բաղաձայնների վերարտադրման համար շարունակվում են:

 Ըստ վերականգնված ձայնագրության՝ պարզ է դառնում, որ Էցին ունեցել է բավականին ցածր ու փոքր-ինչ դողացող ձայն: Հիշեցնենք, որ Էցիի հետ անցկացված նախորդ  գիտափորձի արդյունքում պարզ դարձավ, որ մումիան մահվանից 2 ժամ 30 րոպե առաջ ալպիական քարայծի միս է կերել: Ըստ բոլոր կատարված գիտափորձերի արդյունքների՝ հնարավոր է եղել վերականգնել նաև Էցիի կյանքի վերջին օրերի ժամանակագրությունը. Էցիի հագուստի վրա, բացի սեփականից, կային նաև օտար մարդկային արյան հետքեր: Գիտնական Խորնը իրադարձությունների նման ընթացք է առաջարկում դիտարկել. մահվանից մի քանի օր առաջ Էցին ձեռնամարտի էր բռնվել, որից դուրս էր եկել որպես հաղթող: Դա են վկայում նրա հագուստի վրայի  օտար արյան հետքերը և մարմնական վնասվածքները: Պարտված կողմը որոշել է վրեժխնդիր լինել,  և այն պահին, երբ Էցին պառկած հանգստանում էր, իսկ դա ապացուցում է նրա պառկած ու կծկված դիրքը, նետահարել է զոհին թիկունքից: Այն, որ Էցին վրեժի զոհ է, վկայում է նաև հանգամանքը, որ Էցին մահից հետո չի թալանվել: Նրա կողքին են եղել  նրա զենքերը, որոնք այդ ժամանակների համար անգնահատելի արժեք ունեին:

Հիշեցնենք, որ էցին սառցե մումիա է, որը սառույցի  հաստ շերտի տակից հայտնաբերվել է 1991թ.՝ Էցտալյան ալպերում, Սիմիլաուն լեռան վրա, որը ծովի մակարդակից բարձր է 3200մ:  Մումիայի տարիքը վերականգնված է՝ մոտ 5300 տարեկան: Ավստրիայում մումիային անվանեցին այն տարածքի անունով, որտեղ որ այն հայտնաբերվել է, իսկ Իտալիայում այն կոչում են «մարդը Սիմիլաունից» կամ «տիրոլյան սառցե մարդ»: Էցին  համարվում է հնագույն մումիան ողջ Եվրոպայում:  Ուսումնասիրությունների 25 տարիների արդյունքում շատ բան է պարզվել նրա մասին: Մասնավորապես, Էցիի հասակը 157 սմ է եղել, քաշը՝ 50 կգ,  տարիքը՝ 45-46: Գտնված դիակը, այսինքն՝ մումիան, ուներ 38 կգ քաշ: Ոսկորների, ատամի էմալի և մումիայի վրա գտնվող փոշու ուսումնասիրությունները վկայում են, որ Էցին ապրել է ներկայիս  իտալական Վելտուրո գյուղի մոտակայքում: Կճռիկա-ոսկրային կառուցվածքի և մաշվածության  ուսումնասիրություններից հետո գիտնականները եկան այն եզրահանգման, որ Էցին իր կյանքի ընթացքում  մշտապես տեղաշարժվել է բարձունքներ մագլցելով: Սա բնորոշ չէր եվրոպացիների ապրելակերպին, և այստեղից էլ գալիս ենք այն եզրահանգմանը, որ Էցին, հավանաբար, հովիվ է եղել, ով իր հոտը արածացրել է բարձրադիր լեռներում:  

Նյութը՝ Արմինե Հայրապետյանի

Юнибанк предлагает оформить карты со скидкой 50% в выходные дниАрагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войныПланирование путешествия с нуля: советы от IDBankАрмения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человекIDBank — партнер мероприятия в рамках кампании Wizz Air «Let’s Get Lost»Важен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Юнибанк более чем 2 000 добросовестным бизнес-заемщикам предоставил кешбэк Властям содержание не нужно: «Паст»Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбе«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»NYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст» Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и МираВ Гюмри появилась Аллея памяти Юнибанк выступил партнером международного форума “Yerevan Dialogue 2026”