Թուրքիայում ձերբակալման որոշում է կայացվել ևս 115 անձի վերաբերյալ
МЕЖДУНАРОДНОЕԹուրքիայում շարունակվում են պետական եւ մասնավոր ոլորտները գյուլենականներից մաքրելուն ուղղված գործողությունները:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական trthaber.com լրատվականը:
Սաքարիայի հանրապետական դատախազության կողմից հուլիսի 15-ին տեղի ունեցած հեղաշրջման փորձի շրջանակում քաղաքի 27 թաղամասերում իրականացված հետախուզական աշխատանքների արդյունքում ձերբակալման որոշում է կայացվել գյուլենականներին հարելու մեջ մեղադրվող 115 անձի վերաբերյալ:
Սաքարիայում դատախազության հետախուզական գործողությունները դեռեւս կշարունակվեն:
Պաշտոնական Անկարան «Հիզմեթ հարեքեթի» ազդեցիկ կրոնական կազմակերպության առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենին մեղադրում է հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձը կազմակերպելու մեջ, եւ գյուլենականների շրջանում զանգվածային ձերբակալություններ են սկսվել:



