Վրաստանի նախագահը հորդորել է Սահակաշվիլիին՝ չմիջամտել ընտրությունների գործընթացին
МЕЖДУНАРОДНОЕՎրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հորդորել Է հանրապետության նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիին՝ չմիջամտել ընտրական գործընթացին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ներկայում Սահակաշվիլին Ուկրաինայի Օդեսային մարզի ղեկավարն Է եւ այդ երկրի քաղաքացին: Դրա հետ մեկտեղ նա մնում Է Միասնական ազգային շարժման գաղափարական ոգեշնչողը, որը 2012 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո ամենաակտիվ ընդդիմադիր կուսակցությունն Է: Սահակաշվիլին խոստացել Է Վրաստան վերադառնալ հոկտեմբերի 8-ի ընտրություններից հետո:
«Ես մեկ անգամ եւս փորձում եմ առավելագույն մեղմությամբ հորդորել նախկին նախագահին՝ չմիջամտելու Վրաստանում շարունակվող ընտրական գործընթացին»,- հոկտեմբերի 2-ին ասել Է Մարգվելաշվիլին «Իմեդի» հեռուստաընկերության եթերում: Վրաստանի նախագահը նշել Է, որ հասարակությունը միտված Է ազատ ընտրություն կատարելու, եւ այդ իրադրությունը լարելը ժողովրդավարությամ դեմ ուղղված քայլ Է: «Ամբողջ հասարակությունը միտված Է ճիշտ ու ազատ ընտրություն կատարելու: Եվ այդ իրադությունը լարելը, Էմոցիաների բորբոքումը պարզապես քայլ Է ժողովրդավարության դմ»,- հավելել Է Գեորգի Մարգվելաշվիլին:



