Թրամփը առաջարկել է Հիլարի Քլինթոնին բանտ նստեցնել
МЕЖДУНАРОДНОЕՀանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր մրցակից Հիլարի Քլինթոնին պետք է բանտ նստեցնել, հայտնում է News Universe հեռուստաալիքը:
Այդպիսի հայտարարությամբ Թրամփը հանդես է եկել շաբաթ օրը իր կողմնակիցների առջև՝ Փենսիլվանիա նահանգի Մանհեյմ քաղաքում:
«Նա ընդգրկված է եղել մեծաքանակ սկանդալներում և բազմաթիվ անգամ դատապարտվել խարդախության համար: Սակայն վատագույն բանը, որը ես վկա եմ եղել որպես ԱՄՆ քաղաքացի, տեղի է ունեցել անցյալ շաբաթ, երբ ՀԴԲ տնօրենը փորձել է բացատրել, թե ինչպես է նա խուսափել այն բանից, ինչից նա խուսափել է: Քանի որ նա պետք է լիներ բանտում: Թույլ տվեք ասել, որ նա պետք է լիներ բանտում»,- ասել է Թրամփը Քլինթոնի մասնավոր նամակագրության մասին:
Նա նշել է, որ մի շարք զանգվածային լրատվամիջոցներ լիովին ծածկում են նրան: Մասնավորապես՝ New York Times, Washington Post պարբերականները և CNN հեռուստաալիքը, որոնք ծառայում են Քլինթոնին:



