Նախկին փոխնախարար, դատավոր Արսեն Մկրտչյանի ունեցվածքը՝ պաշտոնը ստանձնելիս
ПОЛИТИКАՎերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Արսեն Մկրտչյանն այդ պաշտոնը ստանձնել է այս տարվա սեպտեմբերի 22-ին: Նախկինում եղել է ՀՀ արդարադատության փոխնախարարը:
Past.am-ը ներկայացնում է Մկրտչյանի՝ դատավորի պաշտոնը ստանձնելու պահին ունեցվածքի մասին տվյալներ, որոնք նա տրամադրել է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին: Հանձնաժողովի կայքի տվյալների համաձայն՝ դատավորի պաշտոնական պարտականություններն ստանձնելու տարվա հունվարի 1-ից մինչև պաշտոնական պարտականություններն ստանձնելու օրն ստացված եկամուտները կազմել են 13,516,401.00 դրամ, որից 11,016,401.00-ը գոյացել է աշխատավարձից, 2,500,000.00-ը` ստացված փոխառություններից (վարկեր):
Դատավորի պաշտոնում նշանակման օրվա դրությամբ՝ Արսեն Մկրտչյանի դրամական միջոցներն ազգային արժույթով կազմում էին 4,500,000.00 դրամ, դոլարով՝ 18,000.00: Դատավորը նաև հայտարագրել է LEXUS RX 330 ավտոմեքենա:
Լևոն Փանոսյան



