Վահան Շիրխանյանը հիասթափված լքել է ՍԴՀԿ ղեկավարի շարքերը
ПОЛИТИКА«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցության կենտրոնական վարչության անդամ, տարբեր կուսակցություններով անցած եւ ի վերջո ՍԴՀԿ կուսակցաշինությանը լծված պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը լքել է ՍԴՀԿ ղեկավար շարքերը:
Հիշեցնենք, որ նախկին ՍԴՀԿ-ի տրոհումից հետո, երբ Լյուդմիլա Սարգսյանի թեւն առանձնացավ՝ չմնալով ՀԱԿ-ի կազմում, Վահան Շիրխանյանը մյուս թեւի գլխավոր դերակատարներից էր: Այժմ, սակայն, Շիրխանյանը հիասթափվել է կուսակցաշինության գործից եւ լքել ՍԴՀԿ-ն: Վահան Շիրխանյանը մեր թղթակցի հետ զրույցում ասել է, որ ՍԴՀԿ ժողովներին եւ գործունեությանը չի մասնակցում, հիասթափվել է կուսակցություններից ընդհանրապես եւ ինքն այլեւս անկուսակցական է»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



