Ереван, 16.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Չեմ կարծում, որ ճիշտ որոշում կամ դիրքորոշում է՝ ցուցադրել ռաբիզ կատարումներ ու այդպիսով բացատրել դրա անպետքությունը. Արթուր Իսպիրյանը՝ «Ամենակարող երգիչ» նախագծի մասին

ФОТО

Life.panorama.am-ը գրում է.

Հանրային հեռուստաընկերության «Ամենակարող երգիչ» նախագծի շուրջ զարգացող սկանդալը կարծես թե օրեցօր նոր թափ է հավաքում, չնայած նրան, որ Life.panorama.am-ը օրերս է ներկայացրել հեռուստաընկերության դիրքորոշումը ծավալված քննարկումների վերաբերյալ:

Life.panorama.am-ը թեմայի շրջանակում, ինչպես եւ Հայաստանում տիրող մշակութային որակի մասին խոսել է երգիչ, երաժիշտ Արթուր Իսպիրյանի հետ:

«Բարեբախտաբար՝ ես հեռուստացույց առհասարկ չեմ նայում, ինձ բախտ չի վիճակվել տեսնելու «Ամենակարող երգիչ»  հաղորդումը, բայց վերջին օրերի քննարկումների ու քննադատությունների մասին տեղյակ եմ համացանցի միջոցով: Իհարկե, շատ խոսել չեմ կարողանա, քանի որ չեմ դիտել: Ինքս Հանրային հեռուստատեսության մի շարք նախագծերում ելույթ եմ ունեցել, հիմա էլ այդ հեռուստաընկերությամբ գործում է իմ ամենասիրելի ծրագիրը՝ «Երգ երգոցը», իսկ թե ինչու է որոշում կայացվել, որ գործի  «Ամենակարող երգիչ»  հաղորդումը, չգիտեմ, ամեն դեպքում՝ մենք հոգնել ենք ռաբիզ, ցածր որակի երաժշտությունից, ցածրաճաշակ ֆիլմերից ու քաղաքական մեկնաբաններից, որոնց ներքո, ցավոք, արդեն սերունդներ են մեծանում: Երբ ժամանակ առ ժամանակ խնջույքներին ռաբիզ երաժշտության ներքո տեսնում եմ երիտասարդների փայլող աչքերը, ցավ եմ ապրում, որովհետեւ մենք կորցնում ենք մեր գրագիտությունն ու ճաշակը»,- նշեց Ա. Իսպիրյանն ու հավելեց.

«Չեմ կարծում, որ ճիշտ որոշում կամ դիրքորոշում է՝ ցուցադրել ռաբիզ կատարումներ ու այդպիսով բացատրել դրա անպետքությունը: Չի կարելի անճաշակություն ցույց տալով ապացուցել, որ դա չի կարելի անել: Հանրային հեռուստաընկերությունը միշտ էլ լիդեր է եղել ասպարեզում ու չէի ցանկանա, որ այս հեռուստաընկերությամբ ցուցադրվի ցածրորակ մի բան»:

«Ես ցավում եմ, որ մեր գովազդատուները պատրաստ են վճարել ավելի շատ ցածրորակ հաղորդումների, քան բարձրաճաշակ նախագծերի համար, մեր օլիգարխների մեծ մասը հենց այդ ճաշակն ունեն, այդ երաժշտությամբ են նրանք ապրում: Ցավում եմ, որ մեր այսօրվա իրականության մեջ հեռուստաընկերություններին պետք է վճարել, որ երգչի տեսահոլովակը ցուցադրեն: Ինքս նման բան երբեք չեմ արել ու չեմ անի, ու շատ երգիչներ, ինչպես եւ ես, վճարունակ չեն դրա համար, փոխարենը ռեստորանային մի շարք երգիչներ, ովքեր բավականին մեծ գումարներ են աշխատում, կարող են իրենց թույլ տալ թանկարժեք տեսահոլովակներ նկարահանել ու հետո վճարել, որ դրանք ցուցադրեն հեռուստաընկերություններով: Փաստացի, շուկան գտնվում է նրանց ձեռքում, ոքեր փող ունեն»,- նշեց երգիչը:

Արթուր Իսպիրյանը հայտնեց, որ նորանշանակ Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հետ մեծ հույսեր է կապում.

«Ի ուրախություն բոլոր արվեստագետների՝ ՀՀ Մշակույթի նախարար նշանակվեց Արմեն Ամիրյանը: Այս լուրը շատ հաճելի իրարանցում է ստեղծել, բոլորը մեծ հույսով ու լիաթոք ուրախությամբ են խոսում այս մասին: Նոր վարչապետի նշանակումը եւս մեծ հույսեր է տվել, բոլորը խոսում են այն մասին, տպավորություն է, որ թունելի վերջում մի լույս երեւաց: Հուսամ չենք սխալվում ու մեր երկրի բոլոր ոլորտներում լավ փոփոխությունները զգալի կլինեն: Արմեն Ամիրյանը շատ բարձր ճաշակի տեր մարդ է, նա շատ լավ գիտի որակյալ ու վատ երաժշտության տարբերությունները, վստահ եմ, նաեւ պայքարի ձեւեր մշակած կլինի: Կարծում եմ՝ նա նաեւ այն լծակները կունենա, որպեսզի միջամտի հեռուստատեսություններով ցածրորակ երաժշտության պրոպագանդմանը, ինչպես արեց  Հանրային ռադիոյում: Այս առումով հույսս նաեւ նորանշանակ վարչապետն է, ով իմ տեղեկություններով շատ երաժշտասեր, բարձրաճաշակ ու խելացի մարդ է, նա արդեն իսկ մեզ համար շատ ցավոտ խնդիրների լուծման կարեւորության հարցն է բարձրացրել»,- ընդգծեց Արթուր Իսպիրյանը:

Հեղինակ Անուշիկ Մելքոնյան

Юнибанк предлагает оформить карты со скидкой 50% в выходные дниАрагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войныПланирование путешествия с нуля: советы от IDBankАрмения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человекIDBank — партнер мероприятия в рамках кампании Wizz Air «Let’s Get Lost»Важен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Юнибанк более чем 2 000 добросовестным бизнес-заемщикам предоставил кешбэк Властям содержание не нужно: «Паст»Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбе«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»NYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст» Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и МираВ Гюмри появилась Аллея памяти Юнибанк выступил партнером международного форума “Yerevan Dialogue 2026”