Ереван, 02.Апрель.2026,
00
:
00
ВАЖНО


Ալեքսանդր Բաբասյանը սիրային եռանկյունու մեջ է հայտնվել

ЛАЙФ

Blognews.am-ը գրում է.

Դերասան Ալեքսանդր Բաբասյանն այժմ նկարահանվում է «ATV» հեռուստաընկերության «Կայարան» հեռուստասերիալում, որտեղ մարմնավորում է հակահերոսին ու սիրային եռանկյունու մեջ է հայտնվում գլխավոր հերոսների՝ Վարուժան Մարգարյանի և Քրիստինե Կույումչյանի կերպարների հետ։ BlogNews-ն Ալեքսանդրի հետ զրուցել է առաջին անգամ բացասական հերոսի մարմնավորելու, կերպարի առանձնահատկությունների, դերասանական փառասիրության  և ոչ միայն այդ ամենի մասին։

- Ալեքսանդր, մինչ այս նկարահանվում էիր 2 սերիալում, սակայն քո կերպարային գծերն անսպասելի ավարտվեցին։  Ինչո՞վ «Կայարանը» հետաքրքրեց քեզ, որ կիսատ թողեցիր մյուս դերերդ։

- Դերս կիսատ եմ թողել միայն  այն պատճառով, որ սկզբում ինձ խոստացել էին գլխավոր դեր։ Որոշ ժամանակ նկարահանվելուց հետո հասկացա, որ դերս գլխավոր չէ։ Համագործակցությունը չստացվեց զուտ այդ պատճառով։ Ես այնտեղից դուրս եմ եկել, նոր եմ որոշել նկարահանվել «Կայարանում», որովհետև դերը գլխավոր է և շատ լավը։ Կարծում եմ՝ դեռ զարգացումներ կունենա, և վստահ եմ, որ կսիրվի։ Սերիալը շատ հետաքրքիր է ինձ համար։ Մի քանի սերիա է եթեր գնացել, կարծում եմ՝ բավականին ձգող հատկություն ունի։

- Այսինքն՝ ունես դերասանական փառասիրություն, որ պետք է միայն գլխավոր դերեր խաղաս։

- Ես բազմիցս նշել եմ, որ ինձ համար կարևորն այն է, որ ես լինեմ գլխավոր դերում, լինեմ առաջինը, սիրված։ Ինձ համար դա է կարևորը, իսկ «վատ» կամ «լավ» դեր հասկացությունը երկրորդական է։ Ես կխաղամ ինձ դուր եկած բոլոր դերերը, նույնիսկ հոնորարի մասին չեմ մտածի, բայց պիտի լինեմ առաջինը, որովհետև ես տեսակով եմ այդպիսին։ Որ բնագավառ էլ մտնում եմ, սիրում եմ լինել առաջինը։ Նույնիսկ բացասական խոսակցությունների շրջանակներում է այդպես։

  

- Քեզ հետ բարդ չէ՞։

- Չէ, ընդհանրապես։ Ես 34 տարեկան եմ, միշտ ուզել եմ՝ էդպես լինի, ու ինձ մոտ ստացվել է, կարելի է ասել, դարձել է բնավորություն։ Կարծում եմ՝ դա նաև առավելություն է։ Բարդ չէ, որովհետև դա դարձել է Ալեքսանդր Բաբասյանի տեսակը։

- Էգոիզմի դրսևորում չէ՞։

- Միգուցե։ Չեմ բացառում։ Ես չեմ պնդում, որ դա իմ բնավորության ամենալավ գիծն է, սակայն ես դա որպես առավելություն եմ ընկալում։ Ամեն մարդու հարիր չէ լինել առաջինը կամ ձգտել լինել առաջինը ցանկացած բնագավառում, մարդը ծնվում է նման հոգեբանությամբ, ոչ թե դառնում այդպիսին։

- Ի՞նչ ես կարծում, քեզ հաջողվե՞լ է դերասանական ոլորտում առաջատար լինել Հայաստանում։

- Դերասանական ոլորտում միգուցե և չի հաջողվել, որովհետև ինձանից շատ լավ դերասաններ կան, բայց ես սիրում եմ լինել առաջինը թեկուզ սիրված դերասանների  մեջ։ Կարծում եմ՝ ձգտումը մարդուց չեն կարող խլել, դա տեսակ է։ Եթե մարդը ձգտում է մի բանի հասնել, հաստատ կհասնի։

- Ալեքսանդր, դու հաճախ հրաժարվել ես բացասական դեր խաղալուց։ Ի՞նչը ստիպեց, որ այս անգամ համաձայնես։

- Երբ առաջարկը ստացա, միանգամից համաձայնեցի, որովհետև պատկերացրի՝ ինչի մասին է խոսքը։ Ուզում  եմ այս անգամ լինել այնպիսին, ինչպիսին սերիալներում նկարահանվելու 7 տարիների ընթացքում հեռուստադիտողն ինձ չի տեսել։

Կարծում եմ՝ բացասական դեր խաղալն ամենադժվարն է։ Ես ուզում եմ այլ ձևով խաղալ դաժան կերպար՝ ոչ թե դեմքի ծամածռություններով, այլ աչքերի արտահայտությամբ։ Ուզում եմ տարբերվել մյուսներից։ Սա ինձ համար կլինի նոր մոտեցում։

- Ստացվո՞ւմ է։

- Ես միշտ ասում եմ, որ իմ առաջին քննադատը ես եմ։ Ոչ ոք՝ նույնիսկ ռեժիսորը, օպերատորներն ինձ համար ավելի մեծ քննադատ չեն։ Ես շատ լավ գիտեմ իմ առավելություններն ու թերությունները։ Հիմա նայում եմ խաղիս ու կարող եմ ասել, որ իմ ամբողջ ներուժը դրել եմ այս սերիալի մեջ։ Կարծում եմ՝ բավականին հաջողված է։ Մեծ հաճույքով կլսեմ հեռուստադիտողների կարծիքները, թեկուզ՝ բացասական։

- Թեև մինչ օրս բացասական դեր չես խաղացել, շատերը զարմացան, որ բացասական առաջին դերդ է։ Ի՞նչ ես կարծում, ինչո՞ւ ես հասարակության մեջ ավելի շատ որպես բացասական հերոս տպավորվել, դա անձնակա՞ն տպավորություն է։

- Գուցե պատճառն այն է, որ մինչ այս մարմնավորել եմ հերոսների, որոնք թեև ամբողջությամբ բացասական չեն եղել, բայց ունեցել են նաև բացասական գծեր։ Գուցեև անձանավորում են։ Ես քիչ եմ պատասխանում մեկնաբանությունների, սակայն եթե պատասխանում եմ, շատ  կոպիտ եմ անում դա։ Գուցե մարդիկ իմ տեսակի հետ են համեմատում, սակայն մինչ օրս իմ խաղացած կերպարները նույնիսկ մոտ չեն եղել այս մեկին։ Այս կերպարն ամբողջությամբ բացասական է, ենթադրում եմ, որ մինչև վերջ  էլ այդպես կշարունակվի։

- Ինչպե՞ս ես հարմարվել նոր անձնակազմին։ Ոչ բոլոր խաղընկերներիդ հետ աշխատելու փորձ ունես։

- Ես հարմարվել եմ ընդհանուր կերպարին, անձնակազմին՝ օպերատորներ, կոստյումերներ, դիմահարդարներ, ռեժիսոր, պրոդյուսերներ։ Ես գնում եմ կոմպրոմիսների, ենթադրում եմ, որ ընթացքում խաղընկերներս ինձ կհարմարվեն և մեր խաղն ավելի լավը կստացվի, որովհետև պետք է մի փոքր մտնել կերպարի մեջ, զարգացնել այն։

- Այսինքն՝ քո կարծիքով՝ մյուս դերասաններից ո՞չ բոլորն են լիարժեք մտել կերպարի մեջ։

- Կարծում եմ՝ անհնար է մեկ-երկու օրվա մեջ լիարժեք մտնել կերպարի մեջ։ Նույնիսկ վաստակավոր ու տաղանդաշատ դերասանները կարող են 1, 2 ... 5 տեսարան լավ խաղալ, բայց ժամանակ է պետք կերպարի մեջ մտնելու, կերպարը հասկանալու համար։  Սա սերիալ է, գեղարվեստական ֆիլմ չէ, սցենարն ամբողջությամբ պատրաստ չէ։

- Հայկական սերիալներում հարուստ մարդու մարմնավորող մարդը հաճախ հագնում է ոչ այնքան թանկ հագուստներ, ինչը համոզիչ չէ։ Դու հարուստի ես մարմնավորում։ Ինչպե՞ս է լուծվում քո հագուստի հարցը։

- Իհարկե, եթե շատ հարուստ մարդու ես մարմնավորում, ծիծաղելի է, որ միջին գնի հագուստով լինես։ Քանի որ ես չունեմ այդ խնդիրը, հագնում եմ իմ հագուստները։ Դրանք բրենդային են։ Ենթադրում եմ, որ ինձ իմ հագուստներից ավելի լավը չեն տա։ Ամեն անգամ նկարահանումից առաջ ես անպայման այցելում եմ գեղեցկության սրահ։ Կարծում եմ՝ հեռուստադիտողներին էլ է հաճելի էկրանից տեսնել հարդարված, լավ հագնված դերասանի։

- Կարելի՞ է ենթադրել, որ բարձր հոնորարներ ես ստանում։ Քո դերասանական հոնորարով կարողանո՞ւմ ես ապահովել ծախսերդ։

- Ոչ, իհարկե։ Ինչպե՞ս կարելի է նման ծախսեր անել սերիալային աշխատավարձով։ Անհնար է այդ գումարով գնալ գեղեցկության սրահներ, հագնել թանկարժեք շորեր։ Ես եկամուտի այլ աղբյուր ունեմ, իսկ նկարահանվում եմ հաճույքիս համար։ Ինձ հաճելի է նկարահանման պրոցեսը և դրա արդյունքը՝ լինել ճանաչված և, ինչու ոչ, սիրված մարդ։

Զրույցը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Арестовать весь армянский народ не получится: «Паст»IDBank получил награду Commerzbank STP Excellence Award 2025«В Армении идёт тенденция к ухудшению обстановки» Аршак Карапетян Геворг Геворкян не имеет никакого отношения к партии «Всеармянский фронт»: «Паст»Почему меморандум о союзе с «Сильной Арменией» подписал руководитель инициативы «Армения-это я»? «Паст»Армяне Москвы встретили Пашиняна акцией «Мы с Эчмиадзином»: «Паст»ОАЭ сообщили о гибели человека в результате падения обломков беспилотникаДесантные операции и сценарии возможного захвата иранских островов в персидском заливе Emirates: Гражданам Ирана запрещён въезд и транзит через ОАЭВступило в силу постановление правительства о порядке расчета налога исходя из мощности двигателя электромобиляМарко Рубио: США придётся пересмотреть свои отношения с НАТО после завершения конфликта с ИраномЕреван и Армения вошли в топ стран с худшим воздухомНапряженная ситуация сложилась в ереванском детском саду: родители требуют отставки директора«Мы уйдем очень скоро»: Трамп анонсировал окончание войны независимо от того, будет ли сделка с ИраномВ Армению через Азербайджан сегодня будет отправлено 5 вагонов зернаПервый этап гуманитарной помощи для вынужденных переселенцев из Арцаха завершёнЗатопили плакатами «с сердечками»: «Паст»Снова активизируют сквернословие, злобу и ненависть: «Паст»Существует желание не допустить, чтобы «Арарат-Армения» стала чемпионом: «Паст»Ким Кардашьян выставила на благотворительный аукцион одежду из сериала «Все честно»IDBank представил специальное предложение на TOON EXPO 2026Армянский самбист Карен Саргсян завоевал золото «Кубка основоположников самбо 2026» в МосквеМеждународная конференция FINTECH360 соберет в Ереване 500 участниковЕАЭС хочет, чтобы Армения активнее участвовала в кооперации с другими странами ЕАЭС – ОверчукПредставители омбудсмена встретились с задержанными после инцидента в ЕреванеВ Большом театре в Москве прошла премьера оперы Верди «Отелло»: в главной партии выступил Ованнес АйвазянПри поддержке Ucom в Вагаршапате состоялся региональный молодежный форум «ДемАрДем: Диалог поколений»МИД Ирана: Зеленский пытается обобрать страны Ближнего Востока В поисках Защитника ДемократииThe Hill: свыше ста миллионов американцев уверены, что застанут апокалипсисИран грозит ударами по университетам США и Израиля в регионеReuters: Турция, Египет и Саудовская Аравия хотят создать консорциум по нефтиАмериканский университет Армении перешел на дистанционное обучение Как за одну ночь становятся «независимыми»? «Паст»Примитивный, устаревший пропагандистский «трюк»: «Паст»Привилегированное правосудие? Когда закон не одинаков для всех: «Паст»Сходство с вождем, ставшее судьбой: Георгий СаакянАрмянская пара — в топ-8 ЧМ-2026 с лучшим результатом в карьереПризнание на высшем уровне: Тамара Варданян получила Благодарность Президента Российской ФедерацииМинистры иностранных дел Ирана и России провели переговоры«“Западный Азербайджан”: экспансия под прикрытием возвращения» «От Ватикана до политики экспансии: истоки проекта “Западный Азербайджан”» Скончался видный государственный деятель Армении Левон СаакянMWM: Израиль потерял 21 танк за день, это самые масштабные потери за 40 летВ Румынии прогнозируют рост цен на хлеб на 35% из-за конфликта вокруг ИранаВ ООН опасаются дальнейшей эскалации на Ближнем ВостокеВ Польше ввели пособие для алкоголиковWSJ: восстановление техники США после ударов Ирана может стоить $1,4-2,9 млрдСледующее заседание Евразийского межправсовета пройдет 6-7 августаУниверситеты США возвращают устные экзамены из-за искусственного интеллекта