Այս աղջկան բժիշկները գցեցին կոմայի մեջ… 16 ամիս անց, բացելով աչքերը, իսկական հրաշքի ականատես եղավ (տեսանյութ)
ВИДЕОEntertrain.1in.am-ը գրում է.
Ամերիկուհի 16-ամյա Ջեսիկա Սթիվենսը ոչնչով չէր տարբերվում իր հասակակիցներից:
Նա ուրախ և էներգիայով լի աղջիկ էր, մեծացել էր մեծ համերաշխ ընտանիքում՝ երկու փոքր քույրերի հետ:
Բայց մի օր փորձանք տեղի ունեցավ. Ջեսիկան ծանր հիվանդացավ:
Ամեն ինչ սկսվեց լվի խայթոցից, որին աղջիկը սկզբում նույնիսկ ուշադրություն չդարձրեց:
Լվին անմիջապես հեռացրեցին, բայց խայթոցի հատվածի քորն օրեցօր ուժեղանում էր, իսկ կարմրությունը ավելանում էր:
Գրգռվածությունը տարածվեց մաշկի այլ հատվածներ, և բժիշկները ոչինչ չէին կարողանում անել:

Օրեցօր ցավն ուժեղանում էր…
Ջեսիկայի մոտ Զուդեկի համախտանիշ հայտնաբերեցին, կամ ինչպես այլ կերպ են ասում՝ համալիր շրջանային ցավային համախտանիշ:
Աղջկա մոտ այդ հիվանդության սրացված ձևն էր:

Նրա ներվային համակարգը հիվանդագին էր արձագանքում ամենափոքր գրգռիչներին: Նույնիսկ արևի լույսը, բարձր ձայները, առաջացնում էին աղջկա մոտ անտանելի ցավեր:
Ջեսիկային ոչ մի դեղամիջոց չէր օգնում, և նրա կյանքը իսկական դժոխքի էր վերածվել:
Անդադար ցավերից, աղջկա օրգանիզմը արագորեն քայքայվում էր: Հիվանդը չէր կարողանում նորմալ սնվել, շարժվել, նույնիսկ շնչել:

Որոշ բժիշկներ առաջարկում էին հեռացնել նրա ձեռքերը՝ ցավերը մեղմացնելու համար: Բայց նույնիսկ այդ դեպքում, նրանք վստահ չէին, որ Ջեսիկան կապրի: Մասնագետները մտածում էին, որ նրան ապրելու երկու շաբաթ է մնացել:
Աղջկա տանջանքներն այնքան մեծ էին, որ նա խնդրում էր ծնողներին անջատել շնչառական ապարատը:

Բարեբախտաբար, ծնողները չհամաձայնեցին: Ջեսիկայի ծնողները լսել էին այդ հիվանդության նորարարական բուժման մասին, որը փորձարկում են Մեքսիկայում, և որոշում են աղջկան վերջին հնարավորություն տալ:

Այս մեթոդը կայանում է նրանում՝ օրգանիզմին հանգստանալու հնարավորություն տալ և օրգանիզմն ինքը կպայքարի հիվանդության դեմ:
Միայն թե պետք է հիվանդին կոմայի մեջ գցել՝ կետամինի մեծ չափաբաժնի օգնությամբ: Սրա շնորհիվ ուղեղն «անջատվում է» և ցավ չի զգում: Բայց կետամինի չափից մեծ դոզան կարող է հիվանդին ընդմիշտ քնեցնել…
Ջեսիկային հասցրեցին Մեքսիկա:

Այդ մեթոդով բուժման առաջին փորձը ոչինչ չտվեց: Մի քանի շաբաթ կոմայի մեջ գտնվելուց հետ, բժիշկներն աղջկա մոտ ցավերի աննշան քչացում նկատեցին, բայց աղջկա մոտ առաջացել էր հիշողության կորուստ և հալյուցինացիաներ:
Այդ ժամանակ բժիշկները ծայրահեղ քայլի են դիմում՝ աղջկան գցելով կոմայի մեջ 16 ամսով:

Անհավանական է, բայց երբ Ջեսիկային վերադարձրեցին նորմալ կյանքի, հիվանդությունն ամբողջությամբ անհետացել էր: Ջեսիկայի և իր ծնողների պայքարը կյանքի համր զուր չանցավ:
Իհարկե այսպիսի էքստրեմալ բուժումները ոչ միշտ են արդարացնում իրենց, բայց այս անգամ սա ամենալավ տարբերակն էր:

Այս պատմությունը ապացուցում է ևս մեկ անգամ, որ ավանդական բժշկությունը զարգանալու տեղ ունի:



