Զախարովան հնարավոր Է համարել Թուրքիայի հետ համատեղ գործողությունները Սիրիայում
МЕЖДУНАРОДНОЕԱռկա Է այն բանի միտումը, որ Սիրիայի շուրջ Թուրքիայի հետ Ռուսաստանի համագործակցությունը կառուցողական կլինի, հնարավոր են համատեղ գործողություններ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Այժմ, այն բանից հետո, երբ հարաբերությունների սառեցման պահից գրեթե մեկ տարի Է անցել, կա միտում, որ Թուրքիայի հետ Սիրիայի ուղղությամբ փոխգործակցությունը կառուցողական կլինի: Եվ այն մտահգությունը, որ մենք ունենք, եւ այն հարցերը, որոնց շուրջ մենք հեռու ենք համաձայնությունից, մենք քննարկում ենք կառուցողական ոգով»,-ասել Է դիվանագետը՝ ելույթ ունենալով «Ռուսաստան-Հունաստան 2016» կայքին տված բացառիկ հարցազրույցում:
Ընդ որում, նրա խոսքով, Մոսկվայում «մենք շատ իրատեսորեն ենք նայում այն բանին, թե ինչ Է անում Անկարան, այստեղ պատրանքներ ու կասկածներ չեն կարող լինել»:
«Բայց դրա հետ մեկտեղ, վերականգնվել Է երկխոսությունը, վերականգնվել Է փոխգործակցությունը, որը ենթադրում Է կարծիքների փոխանակում, տեղեկատվության փոխանակում, իսկ անհրաժեշտության դեպքում հնարավոր են համատեղ գործողություններ»,-հավելել Է նա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



