Օբաման չի խոչընդոտի բանակում իր դուստրերի ծառայելուն
ОБЩЕСТВОԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման չի խոչընդոտի երկրի զինված ուժերում ծառայելու իր դուստրերի՝ Մալիայի եւ Սաշայի ցանկությանը: Այս հայտարարությունը նա արել Է ԱՄՆ-ի ցամաքային զորքերի Ֆորտ Լի ռազմակայանում (Վիրջինիայի նահանգ) զինծառայողների եւ նրանց հարազատների հետ կայացած հանդիպման ընթացքում, որը հեռարձակել Է CNN հեռուստաալիքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Ես կասեի. «Գործե՛ք»: Անտարակույս, ես կխաբեի՝ ասելով, թե չԷի նյարդայնանա նրանց գտնվելու հնարավոր վայրերի առիթով: Ձեր երեխաները ձեր երեխաներն են, եւ, եթե լիներ նման հնարավորություն, դուք նրանց պիժամաների մեջ կպահեիք ամբողջ կյանքում»,- մեջբերում Է Reuters-ը Օբամայի խոսքը:
Միացյալ Նահանգների ղեկավարը նաեւ հանդես Է եկել այն բանի օգտին, որ ավելի շատ ամերիկացիներ ներգրավվեն զինվորական ծառայության մեջ: Մասնավորապես, նրա խոսքով՝ դա վերաբերում Է «բարձր եկամուտ ունեցող մարդկանց»:



