Սանկտ Պետերբուրգում բացվում Է ԱՊՀ-ի երկրների զինված ուժերի շտաբների պետերի կոմիտեի նիստը
ПОЛИТИКАՍանկտ Պետերբուրգում բացվում Է ԱՊՀ-ի անդամ երկրների զինված ուժերի շտաբների պետերի կոմիտեի նիստը, որը նախագահելու Է ՌԴ ԶՈՒ-ի գլխավոր շտաբի պետ բանակի գեներալ Վալերի Գերասիմովը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Ռուսաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծռայությունը:
«Համագործակցության ութ երկրների՝ Ռուսաստանի, Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի եւ Թուրքմենստանի պատվիրակությունների ղեկավարները կքննարկեն ռազմական ոլորտում փոխգործակցության հարցերը, կամփոփեն 2016 թվականին բազմակողմ ռազմական համագործակցության արդյունքները եւ կհամաձայնեցնեն հաջորդ տարում զինված ուժերի համատեղ միջոցառումները»,- նշել են ռազմական գերատեսչությունում:
Մասնավորապես, քննարկվելու են ԱՊՀ-ի երկրների զինված ուժերի կապի համակարգի, ռազմական նշանակության միասնական տեղեկատվական համակարգի կատարելագործման եւ զարգացման, ինչպես նաեւ Համագործակցության շրջանակներում հումանիտար ականազերծման համատեղ ինժեներային ստորաբաժանման ստեղծման հարցերը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



