Գիտնականները հայտնաբերել են գեն, որը մարդուն օգնում է առաջնորդ դառնալ
ЛАЙФ1in.am-ը գրում է.
Կանզասի համալսարանի հոգեբանները վերլուծել են 13 հազար մարդու տվյալներ։ Արդյունքում նրանք պարզել են, որ լավ առաջնորդ լինելու հարցում օգնում է DAT1 գենը։ Այն մասնակցում է վարձատրության, հաճույքի, համագործակցության համար պատասխանատու դոֆամինի նեյրոմոդիատորի փոխանցմանը։ Երեխաների մոտ այդ գենը կապված է վատ վարքի հետ։ Խոսքն ամենևին լուրջ իրավախախտումների մասին չէ։ Այս մասին հայտնում է Meddaily-ն։
Դատելով ամեն ինչից՝ DAT1-ը ձևավորում է դրական առաջնորդական որակներ։ Նրանք, ում մոտ այդ գենն առավել ակտիվ է, մանկուց սովոր են դուրս գալ թույլատրվածի շրջանակներից։ Կանոնների խախտումը թույլ է տալիս իմանալ շատ ավելի նոր բաներ։ Ապագայում նման մարդիկ հաճախ են դառնում խոշոր ընկերությունների ղեկավարներ։
Նույն գենը կապված է եսասիրության և էքսցենտրիկ վարքի հետ։ Դա կարող է խանգարել մարդուն դառնալ առաջնորդ։ Մասնագետների խոսքով՝ ամեն ինչ կախված է շրջապատից։ Եթե ծնողներն ու ուսուցիչներն աջակցում են երեխային և սովորեցնում համագործակցել այլոց հետ, ապա ղեկավար պաշտոն զբաղեցնելու նրա շանսերը մեծանում են։



