Ереван, 09.Сентябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Դերեր, որոնց համար մինչ օրս զղջում են դերասանները և դերասանուհիները

ЛАЙФ

Յուրաքանչյուր հայտնի դերասանի կամ դերասանուհու կյանքում եղել են այնպիսի դերեր, որոնց համար նրանք հետո զղջացել են: Այն ինչ ձեզ ենք ներկայացնում, ենթադրություններ չեն, այլ հենց աստղերի կողմից արված խոստովանություններ:

Երևույթ, 2008

Մարկ Ուոլբերգ

 «Չէի ցանկանա խոսել այդ վատ ֆիլմի մասին, բայց ստիպված եմ: Դա  «Երևույթ» ֆիլմն է:  Գրողի տարած այդ «Երևույթ» ֆիլմը: Գրողի տարած ծառերով: Բույսերով: Անտանելի է: Ես ընդամենն ուզում էի խաղալ գիտնական դասախոսի դեր: Դա միանգամայն նորմալ ցանկություն էր, չէի ուզում նորից գողի կամ ոստիկանի դեր տանել»:

2

 Բեթմենն ու Ռոբինը, 1977

Ջորջ Քլունի

 «Արդյո՞ք ես երբևէ համասեռամոլի դեր տարել եմ, թե՞ ոչ: Եղել է այդպիսի դեպք: Ես քայլում էի ռետինե նեղ կոստյումով: Ունեի ռետինե կրծքեր: Ես կարող էի Բեթմենին մարմնավորել որպես նորմալ հետերոսեքսուալ տղայի, բայց չարեցի և նրան ներկայացրեցի համասեռամոլի կերպարով: Մենք կարելի է ասել սպանեցինք Բեթմենի հեղինակությունը: Ինձ այդ ֆիլմը սովորեցրեց երբեք կրծքերով ռետինե կոստյում չհագնել»:

3

 Կանգնի՛րԹե չէ մայրիկս կկրակի ,1992

Սիլվեստր Ստալոնե

 «Ես պատասխանատու եմ սարսափելի մի քանի ֆիլմերի համար: Բայց  «Կանգնի՛ր: Թե չէ մայրիկս կկրակի» ֆիլմը միանշանակ ամենավատն է: Եթե ցանակնում եք, որ որևէ մեկը մարդասպանության խոստովանություն անի, ուղղակի նրան նստեցրեք և ստիպեք, որ նա ամբողջ ֆիլմը դիտի: 15 րոպե անց նա պատրաստ կլինի խոստովանել ամեն ինչ»:

4

 Սատանայի սեփականությունը, 1997

Բրեդ Փիթ  

     «Դա ֆիլմ չէր, այլ իսկական կատաստրոֆա: Ֆիլմերի աշխատանքներից, որոնց ես ինքս հետևել եմ, ամենաանպատասխանատուն սա է: Ես ուղղակի չէի կարողանում հավատալ աչքերիս»:

(Առաջին հերթին Փիթը մեղադրում է ո՛չ իրեն, ո՛չ էլ իր գործընկեր Հարիսոն Ֆորդին, այլ ռեժիսոր Ալան Պակուլային):

5

Աստղային պատերազմներ, 1977

Ալեքս Գինես

 «Ես զղջում եմ այս ֆիլմի հետ կապված ամեն ինչի համար, բացի իհարկե վաստակածս գումարից: Փողը միշտ էլ լավ է, բայց այս ֆիլմը ոչ մի կապ չունի դերասանության հետ: Երկխոսությունները ողբալի որակ ունեն, բացի այդ ես երիտասարդ այդ անձնակազմում ինձ ծեր էի զգում»:

(Հարիսոն Ֆորդը հետո ավելացնում է, որ բոլոր դերասանները նկարահանումների ժամանակ հիմարություններ էին անում ու միայն Ալեքս Գինեսի հայտնվելուց էին սկսում քիչ թե շատ լրջանալ: Նրանք ուղղակի չէին ուզում խայտառակվել ֆիլմի ու թատրոնի այդ վաստակավոր վետերանի առաջ :

Իր ինքնակենսագրության մեջ Ալեքս Գինեսը նաև նշում է, որ իրեն մեկ անգամ կանգնեցրել է «Աստղային պատերազմներ» ֆիլմի երիտասարդ երկրպագուներից մեկն ու ասել, որ 100 անգամից ավել դիտել է այդ ֆիլմը: Գինեսը համաձայնվել է ստորագրությունը տալ տղային միայն այն ժամանակ, երբ վերջինս խոստացել է այլևս չդիտել այդ ֆիլմը):

6

Մարիո սուպեր եղբայրները, 1993

Բոբ Հոսկինկս

Հարցազրույցից վերցված հատված.

  • Ո՞րն է ձեր կատարած ամենավատ աշխատանքը:
  • Մարիո սուպեր եղբայրները
  • Ո՞րն է ձեր կյանքի ամենամեծ հիասթափությունը:
  • Մարիո սուպեր եղբայրները
  • Եթե կարողանայիք փոխել ձեր անցյալը, ի՞նչ կանեիք:
  • Կհրաժարվեի խաղալ Մարիո սուպեր եղբայրները Ֆիլմում:

7

Տրանսֆորմերներ: Ընկածների վրեժը, 2009

Մեգան Ֆոքս

 «Այս ֆիլմը հանճարների համար է: Ես կարդացել եմ սցենարը, նկարահանվել, դիտել ֆիլմը: Բայց մինչ հիմա չեմ հասկանում, թե ինչ է կատարվում այդ ֆիլմում: Չեմ հասկանում նաև, թե ինչպես ֆիլմը IMAX էկրանով դիտողների գլուխը չի ցավում:»

«Մայքլ Բեյը ցանկանում է Հիտլեր լինել նկարահանման հրապարակում, և դա նրա մոտ ստացվում է: Նրանց հետ աշխատելն ուղղակի մղձավանջ է»:

8

Ականավոր պարոնների լիգան, 2003

Շոն Կոնների

Երբ հանդիսավոր երեկույթի ժամանակ Շոնին հարցրել են. «Ու՞ր է ռեժիսոր Նորինգթոնը», դերասանը պատասխանել է. «Հարցրեք  գժանոցում» :

(Ֆիլմի աշխատանքները ռեժիսոր Սթիվեն Նորինգթոնի և դերասան Շոն Կոնների հոգեկանի վրա այնպիսի վատ ազդեցություն են  ունեցել, որ երկուսն էլ  երդվել են այլևս չաշխատել ֆիլմի ասպարեզում: Եվ իսկապես, այդ ժամանակվանից ի վեր նրանցից ոչ ոք այլևս չի հայտնվել մեծ էկրանին):

9

Կին կատուն, 2004

Հոլլի Բերրի

«Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել Ուորնես Բրոզին ինձ այս ահավոր ֆիլմում դեր տալու համար»:

(Հոլլի ճառը  «Ոսկե Ազնվամորոի» մրցանակաբաշխության ժամանկ: Գովելի է այն փաստը, որ նա քաջություն է ունեցել հայտնվել արարողության ժամանակ, որը հազվադեպ է լինում թեկնածուների շրջանակներում):

10

Կտրիճը, 2003

Բեն Աֆլեկ

 «Միակ ֆիլմը, որը ես իրոք տխրությամբ եմ հիշում, «Կտրիճը» ֆիլմն է: Այն ինձ գերեզման կհասցնի: Ինձ դուր են գալիս և՛ սցենարը, և՛ անձնակազմը, բայց բանն այն է, որ արդյունքում ստացվել է Աստված գիտի, թե ինչ. այն  միշտ կմնա ինձ հետ: Հնարավոր է՝ հենց դա էլ ինձ օգնել է Բեթմենի կերպարում պայքարելու համար»:

11

Ֆանտաստիկ քառյակ: Արծաթե սերֆերի նվաճումը, 2007

Ջեսիկա Ալբա

 «Ես ուզում էի ընդհատել նկարահանումները: Ռեժիսորն անընդհատ ոգեշնչում էր. «Դա շատ իրատեսական է և տխուր: Դու ավելի գեղեցիկ ես, երբ լաց ես լինում: Գեղեցիկ ողբա, Ջե՛սիկա: Ոչինչ մի արա դեմքիդ հետ, այն պետք է լինի հարթ ու անփոփոխ: Իսկ արցունքները համակարգչով էլ կնկարենք»:

«Այդ ժամանակ սկսեցի անկախ ինձնից մտածել, որ ես այնքան էլ լավը չեմ, որ իմ բնազդն ու զգացմունքները բանի պետք չեն: Ինձ թվում էր , որ բոլորն ինձ ատում են՝ չուզելով իմ մեջ տեսնել կենդանի և անհատական ինչ-որ մի բան: Ի՞նչ է՝ ես չե՞մ կարող ուղղակի մարդ լինել աշխատավայրում: Ուստի այդ ժամանակ ինքս ինձ ասացի «Ամեն ինչ թող կորչի գրողի ծոցը, ես այլևս չեմ լարվի այս աշխատանքի պատճառով»:

12

Отношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай Арам Барсегян назначен генеральным директором Team Telecom Armenia, Айк Есаян возглавит группу компаний Team Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня принятия Декларации о независимости АрменииКазахстан выбирает новый парламент — КурултайПридет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак КарапетянПрограмма «Бок о бок» для семей из Арцаха, проживающих в общине Севан: IDBankПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю 75-летия со дня рождения Верховного Патриарха и Католикоса Всех армян, Его Святейшества Гарегина IIИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Стартовал финальный этап турнира JuniusЦеремония награждения победителей конкурса «100 лучших студентов Армении»: вручение сертификатовНовый Samsung Galaxy A27 в рамках специального предложения Ucom «Снова в школу 2026» Миллениалы, Gen Z или Gen Alpha: как разные поколения готовятся к новому учебному году: Idram&IDBankФинансовая грамотность в палаточном лагере Республиканского центра детей и подростков: Idram и IDBank Секреты мира финансов в лагере «Айорди»: Idram&IDBankВТБ (Армения) продолжает развивать возможности кредитования малого бизнесаПри поддержке Ucom стартовал второй этап образовательной программы ArmDrone по FPV-дронам А сейчас Алиев требует закрыть АЭС.Браво, господа, аплодисментыЛидер Движения «Всеармянский фронт» Аршак Карапетян проведёт пресс-конференцию на тему «События на Южном Кавказе, внутриполитическая ситуация в Армении» «Сила одного драма» - благотворительной общественной организации «Орран» Образовательная программа по кибербезопасности от Ucom и Microsoft Инновационного центра завершилась конкурсом Mini CTFДень благодарности клиентам - на этот раз в филиале IDBank «Эребуни»Когда союзников не осталось: цена и последствия полной изоляции. Аршак КарапетянПодведены итоги очередного этапа Junius: впереди новый этап