Նաոմի Ուոթսը եւ Լիվ Շրայբերը բաժանվել են 11 տարվա համատեղ կյանքից հետո
ОБЩЕСТВОՀոլիվուդյան դերասաններ Նաոմի Ուոթսը եւ Լիվ Շրայբերը բաժանվել են: Հայտնիները միասին Էին 11 տարի: Այդ մասին սեպտեմբերի 27-ին հաղորդել Է Reuters-ը:
47-ամյա Ուոթսը եւ 48-ամյա Շրայբերը հայտարարել են, որ իրենց՝ որպես ընտանիքի համար լավագույն ելքը կդառնա բաժանությունը: «Մեր սրտերում մեծ սիրով, հարգանքով եւ բարեկամությամբ պատրաստվում ենք շարունակել միասին մեծացնել մեր երեխաներին եւ անցնել մեր հարաբերությունների նոր փուլին»,-հայտնել են ամերիկացիները:
Զույգը ծանոթացել Է 2005 թվականին Նյու Յորքում կազմակերպված բարեգործական պարահանդեսի ժամանակ: Դերասանները պաշտոնապես ամուսնացած չԷին, նրանք երկու որդի ունեն՝ յոթ տարեկան Սեմյուելը եւ ութ տարեկան Ալեքսանդրը:
Ուոթսը ճանաչում Է ձեռք բերել Դեւիդ Լինչի «Մալհոլանդ դրայվ» կինոնկարում խաղացած դերի շնորհիվ, որն Էկրան Է բարձրացել 2001 թվականին: Նրա ֆիլմադարանում տեղ գտած աշխատանքների թվում են «Էլլի Փարքերը», «Քինգ-Քոնգը», «Բերդմենը» եւ «Զանգ»-ի ամերիկյան ռեմեյքը: Շրայբերը նկարահանվել Է «Ուշադրության կենտրոնում», «Իքս մարդիկ. Սկիզբ. Ռոսոմախա» ժապավեններում, «Ռեյ Դոնովանը» սերիալում եւ այլ ֆիլմերում:



