Փաստորեն Հայաստանում էլ կարողանում են լավ սերիալ նկարահանել
ЛАЙФBlognews.am-ը գրում է.
Երեկ «Կայարան» հեռուստասերիալի առաջին սերիան էր, որ նայեցի և անկեղծորեն զարմացած եմ: Առաջին հերթին պետք է նշեմ, որ հեռուստասերիալում ընտրված դերասանական կազմը շատ թարմ էր: Որ ալիքը փոխում ես նույն դեմքերն են, դեռահասի դերում արդեն 15 տարի խախացող նույն դերասանները: Իսկ այստեղ դերասանները համարյա թե մեզ անցանոթ դեմքեր են , շատ չեն նկարահանվել և արդեն չեն հասցրել հոգնեցնել հեռուստադիտողին: Հատկապես դերասանուհին շատ գեղեցիկ էր և բացարձակ համապատասխանում էր ընտրված դերին: Գլխավոր հերոսները շատ համապատասխան զույգ էին և չնայած առաջին սերիայում շատ քիչ էր նրանց շփումը, բայց վստահ կարելի է ասել, որ այս զույգի սիրային պատմությունը շատ գեղեցիկ և տպավորիչ կլինի: Առաջին սերիայում ինձ դուր եկավ պարզ, հասարակ և բոլորիս ծանոթ միջավայրը: Ներկայացված էր առօրյա հոգսերը, հոռուստադիտողին ծանոթ իրավիճակներ և լուծումներ։ Մարդիկ կարոտ են մնացել հասարակ՝ իրենց պես սովորական մարդկանց կերպարներին և դրանց ցուցադրում հեռուստաէկրանից միանշանակ շատ պահանջված է: Հենց առաջին սերիայից նկատելի էր հոդաբաշխ սցենար, ինչը շատ քիչ է հանդիպում հայկական հեռուստասերիալների պատմույան մեջ: Ամբողջ սերիայի ընթացքում շունչս պահած հետևել եմ իրադարձությունների զարգացմանը և ոչ մի կերպ չէի ցանկանում, որ սերիան ավարտվի: Եթե այն տևեր նույնիսկ մի քանի ժամ միանշանակ հաճույքով կնայերի:Պետք է նաև նշեմ, որ ֆիլմը գունավոր ու շատ գեղեցիկ էր նկարահանված: Հույս ունեմ որ սերիալի անձնակազմը կպահի իրեց իսկ կողմից սահմանած այս բարձր նշաձողը:



