Կոլումբիայում հաշտության մասին համաձայնագիրը կարող է օրինակ դառնալ մյուսների համար. Պան Գի Մուն
МЕЖДУНАРОДНОЕԿոլումբիայում հաշտության ձեռքբերումը կարող Է օրինակ դառնալ աշխարհի մյուս մասերի համար, որտեղ շատ երկրներ փորձում են խաղաղության հասնել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է«Արմենպրես»-ը, հայտարարել Է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը:
«Նրանք, ովքեր խաղաղության շուրջ բանակցություններ են վարում աշխարհի բազմաթիվ վայրերում, այսօր նայում են Կոլումբիային, որպեսզի սովորեն այն դասը, որը կարող Է տալ այդ երկիրը»,-ասել Է Պան Գի Մունը՝ սեպտեմբերի 26-ին կոլումբիական Կարտախենայում հաշտության մասին պատմական համաձայնագրի ստորագրման արարողության ընթացքում, որը վերջ Է դնում 52-ամյա ներքին զինված հակամարտությանը Կոլումբիայում:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նաեւ հայտարարել Է, որ կազմակերպությունը շարունակելու Է օգնել Կոլումբիայում իրադրության նորմալացմանը: «ՄԱԿ-ի համակարգը կաջակցի այս համաձայնագրի իրագործմանը, մենք կշարունակենք մեր օգնությունը մարդու իրավունքների խնդիրը լուծելու համար»,-Պան Գի Մունի խոսքը մեջբերել Է Telesur հեռուստաալիքը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



