Նարնջի օգնությամբ սպիտակեցրեք մաշկը
ЛАЙФՄաշկի մգությունը կարող է պայմանավորված լինել չափից ավել արևի տակ գտնվելով, շրջակա միջավայրի աղտոտվածությամբ, մաշկի չորությամբ, երկար ժամանակ քիմիական հիմք ունեցող կոսմետիկ միջոցների օգտագործմամբ։
Կանայք հաճախ շատ են տանջվում, որպեսզի սպիտակ ու գեղեցիկ մաշկ ունենան, որի պատճառով շուկան ողողված է սպիտակեցնող լոսյոններով, որոնք, սակայն, կարող են վնասել մաշկը։
Մաշկի սպիտակեցման համար կարելի է դիմել բնական միջոցների օգնությանը, որոնցից է նարինջը։
Մաշկի խնամքի համար կարևորագույն բաղադրիչը վիտամին C-ն է, որն առատորեն առկա է նարնջի մեջ։ Ավելին, նարինջն ունի նաև սպիտակեցնող հատկություն։
Մաշկի գունաբացման համար անհրաժեշտ է 2 ճաշի գդալ նարնջի հյութին խառնել մի պտղունց քրքում, խառնել ու քսել դեմքին ու պարանոցին՝ երեկոյան քնելուց առաջ։ Լվացվել 30 րոպե անց։ Կատարել այս պրոցեդուրան շաբաթը մի քանի անգամ։



