TripAdvisor-ը հրապարակել Է աշխարհի ամենաարտասովոր ռեստորանները
ОБЩЕСТВОTripAdvisor տուրիստական ծառայությունը կազմել Է աշխարհի տասը ամենաարտասովոր ռեստորանների վարկանիշը: Ցուցակում տեղերը աստիճանակարգված չեն: Այդ մասին հաղորդվում Է հրատարակության կայքում:
Մասնավորապես, ցուցակում տեղ Է գտել Sci-Fi Dine-In Theater Restaurant-ը, որը տեղավորված Է Ֆլորիդայում Disney's Hollywood Studios զվարճալիքների թեմատիկ զբոսայգու տարածքում: Ռեստորանը ձեւավորված Է 1950-ական թվականների ամերիկյան ավտոմոբիլային կինոթատրոնի ոճով: Հաստատությունում սեղանները հիշեցնում են ծալովի թափքածածկով մեքենաներ:
Փարիզի Dans le noir ռեստորանում հաճախորդներին առաջարկում են ճաշել լիակատար մթության մեջ: Տանզանիայում գտնվող The Rock հաստատությունը ուշագրավ Է նրանով, որ գտնվում Է Հնդկական օվկիանոսի ոչ մեծ ժայռի վրա:
Վարկանիշում հայտնվել են նաեւ Մալդիվյան կղզիների վրա տեղավորված Ithaa Undersea Restaurant-ը, ճապոնական Ninja New York ռեստորանը՝ Նյու Յորքում, իտալական Ristorante Grotta Palazzese հաստատությունը, Cereal Killer Cafe-ն Լոնդոնում, մեքսիկական AluxRestaurant-ը, գերմանական Food Loop-ը եւ նորզելանդական Christchurch Tramway Restaurant-ը:



