Մեդվեդևի նոր «դաչան»
ЛАЙФՌուսաստանյան լրագրողները հայտնաբերել են ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի ևս մեկ՝ ոչ պաշտոնական առանձնատուն, որը գտնվում է Կրասնայա Պոլյանայում: Լրագրող Անգրեյ Մալգինն իր բլոգում տեղադրել է «տարօրինակ» օբյեկտի լուսանկարները դրսից և ներսից: Բլոգերի խոսքով՝ այդ լուսանկարներն իրեն են ուղարկել «ոչ անտարբեր քաղաքացիներ, որոնք աշխատել են Սոչիի Կրասնի Պոլյանայի մոտ գտնվող մի հետաքրքիր օբյեկտում՝ կատարելով դրա ներսի հարդարման աշխատանքները»: Ընդ որում, գործատուներն ասել են աշխատողներին, որ կառուցվողը Մեդվեդևի առանձնատունն է, և շտապեցրել ավարտել շինարարությունը: Բլոգերը հայյտնում է, որ շինարարական հրապարակում տեսել են ոչ միայն Մեդվեդևին, այլև՝ նրա տիկնոջը: Բացի այդ, ծրագրի պատասխանատու իրանականացնողն է «Դար» հիմնադրամը, որը, ինչպես նախկինում պարզել էին բլոգերները, Իվանովի շրջանում գտնվող Պլյոս քաղաքում կառուցվող Մեդվեդևի մեկ այլ առանձնատան պատվիրատուն է: Ի դեպ, այդ տարածքում ևս տեղի բնակիչները բազմիցս տեսել, անգամ՝ նկարահանել են Մեդվեդև ամուսիններին:


Նախամուտքում կա երկու բուխարի, իսկ վերելակը կարող է բարձրացնել ձեզ վերևի ննջարաններ.


Առայժմ մնանք առաջին հարկում


Սա տան տիրոջ աշխատասենյակն է: Պատին` դահուկներով Մեդվեդևի և Պուտինի լուսանկարներն են.

Սա հայտնի չէ, թե ինչ է, հնարավոր է` ռուսական վառարան.

Առաջին հարկում է գտնվում նաև համեստ լողավազանը…

…ինչպես նաև սաունան, թուրքական բաղնիքը և ոչ մեծ մարզասրահը



Լավ բաղնիքից հետո հաճելի է մի գավաթ սառը գարեջուր խմել

Ի դեպ, մենք դեռ կզբոսնենք տան շուրջ, որտեղ գտնվում է ևս մեկ` ռուսական բաղնիք` սառցափոսը թռչելու հնարավորությամբ:

Իսկ հիմա բարձրանանք երկրորդ հարկ.
Երկու ննջարան` ընդարձակ զգեստապահարան-սենյակներով և սանհանգույցներով.


Եվս երկուսը` ավելի համեստ, բայց էլի լավը.
Ահա և խոստացված սանհանգույցները



Հիմա անցնենք ռուսական բաղնիքին: Դրա համար անհրաժեշտ է տնից դուս գալ: Այն գտնվում է ձեռնակերտ սալիկապատված գետակի ափին:


Իսկ ահա ինչպիսին է այն ներսից.
Եվ վերջապես եզրափակիչ կետը…




