Կարեն Գրիգորյանը հաղթել և ոչ-ոքի է խաղացել շախմատի Սերբիայի ակումբային առաջնությունում
СПОРТՍերբիայում շարունակվում է այդ երկրի շախմատի ակումբային առաջնությունը, որին մասնակցում են 12 ակումբ: Առաջնությանը մասնակցող գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը հանդես է գալիս «Նաֆտագաս>> թիմի կազմում:
Մրցաշարի երկրորդ տուրում Գրիգորյանի «Նաֆտագաս» ակումբը 4,5-1,5 հաշվով հաղթել է «Մեթալաչ» թիմին, իսկ Գրիգորյանը առաջին խաղատախտակի վրա առավելության է հասել Կիրիլ Գեորգիևի նկատմամբ: Երրորդ տուրում Կարեն Գրիգորյանի թիմը պարտվել է «Յուգովից» ակումբին, իսկ Գրիգորյանը ոչ-ոքի է խաղացել Պրեդրագ Նիկոլիչի հետ:
Երեք տուրից հետո աղյուսակը գլխավորում են «Սվետի Նիկոլայ» և «Իթակա» ակումբները, իսկ «Նաֆտագասն» ընթանում է 9-րդ հորիզոնականում:
1
Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?
2
Рубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак Карапетян
3
«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государс...
4
Ucom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудн...
5
Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2%



