Լոռու մարզում «Օպելը» բախվել է «ՈՒԱԶ»-ին ու բռնկվել
ОБЩЕСТВОՀայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ սեպտեմբերի 25-ին, ժամը 13.44-ին ահազանգ է ստացվել, որ Ագարակ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար ՝ հրդեհի բռնկմամբ, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Ստեփանավան-Ագարակ ավտոճանապարհի 8-րդ կմ-ում տեղի է ունեցել ավտովթար՝ բախվել են «Opel Astra» մակնիշի 28PR888 (վարորդ՝ 23-ամյա Ա. Չ.) եւ «UAZ» մակնիշի 89UP888 (վարորդ՝ 22-ամյա Ա. Վ.) համարանիշերի ավտոմեքենաները, ինչի հետեւանքով հրդեհ է բռնկվել «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13.57-ին, մարվել՝ 14.00-ին: Այրվել է «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը՝ ամբողջությամբ եւ ջերմահարվել դիմապակին:
1
«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьников
2
ЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно
3
Состоялось открытие Khachaturian Rooftop при поддержке IDBank
4
Платформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решение
5
ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложении



