Ֆրանսիայում աճուրդի կհանեն 150 միլիոն տարեկան դինոզավրի կմախքը
МЕЖДУНАРОДНОЕAguttes աճուրդային տունը Ֆրանսիայում դեկտեմբերին վաճառքի կհանի շուրջ 150 միլիոն տարեկան դինոզավրի կմախքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Figaro թերթին:
Խոսքը վերաբերում Է ալլոզավրի կմախքին, որն ստացել Է Կան անունը եւ ապրել Է յուրայի շրջանի ժամանակներում: Դրա մնացորդների բարձրությունը հասնում Է 2,5 մետրի, երկարությունը՝ 6 մետրի: Այժմ կմախքը ցուցադրվում Է Լիոն քաղաքի պատկերասրահում:
Զանգվածային լրատվամիջոցների տվյալներով՝ այն հայտնաբերվել Է 2010 թվականին ԱՄՆ-ում կատարված պեղումների ժամանակ, եւ այդ կմախքի վիճակը համարում են բացառիկ: Այսպես, Կանի գանգն աշխարհում ամենալավ պահպանվածներց մեկն Է:
Արտասովոր լոտի գնահատման արժեքը կազմում Է 800 հազար եվրո, սակայն փորձագետներն ակնկալում են, որ այն կհասնի առնվազն մեկ միլիոն դոլարի նշագծին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:



