Ֆրանսիան եւ Հնդկաստանը համաձայնագիր են ստորագրել 36 Rafale կործանիչների գնման մասին
ПОЛИТИКАՀնդկաստանի եւ Ֆրանսիայի պաշտպանության նախարարներ Մանոհար Պարիկարը եւ Ժան Իվ լե Դրիանը սեպտեմբերի 23-ին Dassault Aviation ընկերության արտադրության 36 Rafale կործանիչների մատակարարման պարտավորագիր են ստորագրել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է NDTV հեռուստաալիքը:
Նախարարները ստորագրել են փաստաթղթերը եւ միմյանց ձեռք են սեղմել՝ հայտարարություններ չանելով մամուլի համար: Հեռուստաալիքի տվյալներով՝ պարտավորագրի գումարը կկազմի 7,8 մլրդ դոլար:
Ֆրանսիան եւ Հնդկաստանը դեռ հունվարին Էին ստորագրել կործանիչների գնման համաձայնագիրը, բայց փաստաթղթում համաձայնեցված չԷր գինը: Dassault Aviation ֆրանսիական ընկերությունը պնդում Էր 10,5 մլրդ եվրոյի վճարումը: Մայիսին գինը նվազեցվել Էր մինչեւ 7,8 միլիարդ: Սեպտեմբերի սկզբին տեղեկացվել Էր, որ կողմերն ավարտել են բանակցությունները, եւ պարտավորագրի ստորագրումն սպասվում Է մոտ ժամանակներս:
Ակնկալվում Է, որ առաջին կործանիչը Հնդկաստանին կտրամադրվի համաձայնագրի ստորագրումից հետո երեք տարվա, իսկ վերջինը՝ յոթ տարվա ընթացքում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:



