Տարիներս անցան, մեր սերն ու արցունքները հուշ դարձան. Հարութ Փամբուկչյանը Երևանում է (հարցազրույց)
ИНТЕРВЬЮ
-Ե՞րբ էիք վերջին անգամ Հայաստան եկել:
-Հայաստանում վերջին անգամ եղել եմ մեկ տարի առաջ: 25 տարեկան էի, երբ մեկնեցի Հայաստանից ու մշտական բնակություն հաստատեցի Լոս Անջելեսում: Այստեղ շատ ընկերներ ունեմ ու առաջինը նրանց համար եմ գալիս:
-Ասացիք, որ այստեղ շատ ընկերներ ունեք, ովքե՞ր են Ձեր երևանցի ընկերները:
-Երևանյան ընկերներս պատանեկությանս հետ կապող վերջին օղակներն են` Արտավազդ Եղոյանը և Աշոտ Թադևոսյանը: Իմ ընկերն է նաև Արտավազդի որդին` Խաչիկ Եղոյանը, ով այստեղ միշտ կողքիս է: Իսկ մյուս ընկերներս` մեր թաղի բոլոր տղաները, որոնց հետ մեծացել ենք այժմ Լոսում են:
-Նոր զուգերգ, կամ տեսահոլովակ սպասվո՞ւմ է:
-Զուգերգի գաղափար կամ առաջարկ դեռ չունեմ, բայց նոր երգ ունեմ և պատրաստվում եմ տեսահոլովակ նկարահանել: Երգը գրել է Կարեն Մամիկոնյանը, բայց դեռ աշխատանքային փուլում է:
-Ենթադրում ենք առիթը կօգտագործեք և համերգային ծրագրով կներկայանաք:
-Համերգի կազմակերպման առաջարկ դեռ չունեմ: Որքան էլ զարմանալի է, բայց այստեղից ոչ մի հրավեր չունեմ: Իմ կարծիքով ժողովուրդը սպասում է, բայց համերգ ծրագրված չէ: Եկել եմ ընկերներիս տեսնելու, իսկ ժողովրդի հետ շփվում եմ, երբ քայլում եմ փողոցում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ




















































