Վերամշակող գործարաններում ունենք բավականին ժանգոտած կառավարման համակարգ. վարչապետ
ПОЛИТИКАՎարչապետ Կարեն Կարապետյանը գործադիրի նիստում առաջին հանձնարարականը տվեց գյուղատնտեսության նորանշանակ նախարար Իգնատի Առաքելյանին՝ կապված խաղողի գնման գործընթացի կազմակերպման հետ: Վարչապետի խոսքով՝ Հայաստանում ամեն տարի խաղողի մթերման խնդիր է առաջանում, ուստի պետք է հայեցակարգ մշակել:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, անդրադառնալով Աղավնաձոր համայնքի բնակիչների խնդրին, Կարեն Կարապետյանը նշեց. «Այսօր ակտուալ խնդիր գոյություն ունի Աղավնաձոր գյուղում, որտեղ «Վեդի Ալկո»-ն ունի պարտավորություններ, որոնք չի կատարել: Մենք քննարկում ենք այդ խնդիրը լուծելու տարբեր տարբերակներ, այդ թվում՝ պետությունը ֆինանսավորում է և ամբողջ կառավարումը վրցնում է իր վրա: Ես համոզված եմ, որ պետությունը լավագույն ևարդյունավետ կառավարիչը չէ, բայց այս պահին մենք որոշակի կերպով նոր մշակույթ պետք է ներգրավենք»:
Վարչապետը նաև հայտնեց, որ այլ տարբերակ էլ կա՝ ամենօրյա վերահսկողություն սահմանել գործընթացի նկատմամբ: «Մենք մեր վերամշակող գործարաններում ունենք բավականին ժանգոտած կառավարման համակարգ»,- նշեց Կարեն Կարապետյանը:



