Քրեակատարողական ծառայության բժիշկները կվերապատրաստվեն
ОБЩЕСТВОԵվրոպայի Խորհրդի կողմից ֆինանսավորվող «Առողջապահության և մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդումը Հայաստանի բանտերում» ծրագրի շրջանակներում ՀՀ առողջապահության նախարարության և քրեակատարողական ծառայության բժշկական սպասարկման բաժնի հետ համատեղ նախատեսվում է իրականացնել քրեակատարողական ծառայության բժիշկնե րի կասկադային վերապատրաստում ՀՀ առողջապահության նախարարության կլինիկական բազաներում:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից, ՀՀ առողջապահության ազգային ինստիտուտի մասնագետների հետ տարվում են համապատասխան աշխատանքներ ՀՀ կառավարության 825-Ն որոշմամբ հաստատված պատժի հետագա կրմանը խոչընդոտող ծանր հիվանդությունների ցանկի վերանայման նպատակով:
Ի կատարումն ՀՀ առողջապահության և արդարադատության նախարարների համատեղ հրամանի` մի խումբ դատապարտյալներ և կալանավորված անձինք արդեն իսկ ներգարվվել են «Հիվանդությունների վերահսկում և կանխարգելում» ծրագրում, որի շրջանակներում մասնավորապես կատարվում են արյան մեջ շաքարի պարունակության և այլ հետազոտություններ, ինչպես նաև արյան զարկերակային ճնշման չափում:



