Տիգրան Սարգսյանը Սանկտ Պետերբուրգի պետական տնտեսագիտական համալսարանի պատվավոր դոկտորի կոչում եւ ոսկե մեդալ Է ստացել
ОБЩЕСТВОԵվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը սեպտեմբերի 21-ին Սանկտ Պետերբուրգում Եվրասիական տնտեսական միության մասին զեկույցով հանդես Է եկել Սանկտ Պետերբուրգի պետական տնտեսագիտական համալսարանի դասախոսների, ասպիրատների եւ ուսանողների առջեւ, համալսարան, որը նա ինքն ավարել Է ավելի քան 30 տարի առաջ: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, համալսարանի ռեկտոր Իգոր Մաքսիմցեւը ԵԱՏՀ-ի կոլեգիայի նախագահին հանձնել Է ՍՊՊՏՀ-ի Պատվավոր դոկտորի պատմուճան եւ ոսկե մեդալ:
«Ինձ համար մեծ պատիվ Է բարձր կոչման արժանանալ հարազատ համալսարանում, եւ ես ամեն ինչ կանեմ, որպեսզի արդարացնեմ ձեր վստահությունը»,-ասել Է Տիգրան Սարգսյանը պարգեւատրումից հետո:
«Որպես տնտեսագետ, Սանկտ Պետերբուրգի պետական տնտեսագիտական համալսարանի շրջանավարտ ես ցանկանում եմ պատմել այն թրենդների մասին, որոնք այսօր որոշում են համաշխարհային տնտեսության զարգացումը: Այսօր եկեք խոսենք Եվրասիական տնտեսական միության մասին, որը շատ դինամիկորեն Է զարգանում: Այն աշխարհում ամենալուրջ տնտեսական միավորումն Է Եվրամիությունից հետո»,-ընդգծել Է ԵԱՏՀ-ի կոլեգիայի նախագահը:
Տիգրան Սարգսյանը նշել Է, որ տարածաշրջանային միավորումների ձեւավորումը դարձել Է համաշխարհային տնտեսության կարեւորագույն թրենդներից մեկը, որն ակտիվորեն թափ Է առնում:
Իգոր Մաքսիմցեւը շնորհակալություն Է հայտնել ԵԱՏՀ-ի կոլեգիայի նախագահին ելույթի համար եւ խնդրել Է հիշատակի գրառում կատարել Պատվավոր հյուրերի գրքում:



