2017 թվականի հունիսից ԵՄ-ի ներսում կվերացնեն շարժական կապի ռոումինգը
ОБЩЕСТВОՀաջորդ տարվա հունիսից Եվրամիության ներսում շարժական կապը տեւողությամբ եւ փոխանցվող տվյալների ծավալով լինելու Է առանց սահմանաչափի, տեղեկացնում Է«Արմենպրես»-ը:
Եվրահանձնաժողովը սեպտեմբերի 21-ին հայտարարել Է շարժական կապի կանոնակարգի վերանայված նախագծի մասին, որը նախատեսում Է ռոումինգի վերացում, ինչպես նաեւ չարաշահումներից օպերատորների պաշտպանության երաշխիքներ:
Ինչպես հաղորդվել Է ավելի վաղ, 2015 թվականի հոկտեմբերին Եվրախորհրդարանն Ստրասբուրգում կայացած իր նստաշրջանում ընդունել Է օրենքների փաթեթ, որոնք 2017 թվականի հունիսից կվերացնեն ռոումինգի համար վճարը Եվրամիության երկրների շարժական ցանցերում: Այն ժամանակ հայտնել Էին, որ անցումային ռեժիմը կսկսի գործել 2016 թվականի ապրիլից, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьников
2
ЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно
3
Состоялось открытие Khachaturian Rooftop при поддержке IDBank
4
Платформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решение
5
ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложении



