Ֆրանսիայում «Հանրապետական»-ների փրայմերիզին կմասնակցեն յոթ թեկնածուներ
МЕЖДУНАРОДНОЕՖրանսիայի խոշորագույն ընդդիմադիր կուսակցությունից՝ «Հանրապետականներ»-ից, եւ նախագահական ընտրություններում նրա դաշնակիցներից յոթ թեկնածուներ են գրանցված իրենց թեկնածությունն առաջադրելու իրավունքի պայքարին մասնակցելու համար, ընտրություններ, որոնք երկրում անցկացվելու են 2017 թվականի գարնանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 21-ին հայտնել Է BFMTV հեռուստաալիքը:
«Հանրապետական»-ներից եւ նրանց դաշնակից կուսակցություններից թեկնածուի նախնական ընտրությունները Ֆրանսիայում տեղի կունենան այս տարվա նոյեմբերի 20-ին եւ 27-ին:
Փրայմերիզների գրանցված մասնակիցների թվում են՝ Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին, նախկին երկու վարչապետները՝ Ֆրանսուա Ֆիյոնը եւ Ալեն Ժյուպեն, Ժան Ֆրանսուա Կոպեն, Ֆրանսիայի Էներգետիկայի եւ բնապահպանության նախկին նախարար Նատալի Կոսցյուշկո-Մորիզեն, Բրունո լե Մերը եւ Քրիստոնեադեմոկրատական կուսակցության (ՔԴԿ) ներկայացուցիչ Ժան Ֆրեդերիկ Պուասոնը: Ութերորդ հնարավոր մասնակցի՝ Էրվե Մարիտոնի թեկնածությունը մերժվել Է:
Ֆրանսիայում նախագահական ընտրությունների առաջին փուլը պլանավորված Է 2017 թվականի ապրիլի 23-ին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



