7 միջոց աշխատանքից առաջ ուղեղի աշխատանքը ակտիվացնելու համար
ЛАЙФ-
Գիրք կարդացեք
Ուղեղի աշխատանքը խթանելու ամենալավ միջոցներից մեկը կարդալն է՝ գրքի մի գլուխ, թերթ կամ օնլայն հոդված: Ուղեղը նոր ինֆորմացիայով զարգացնելը կենսական կարևորություn ունի թե՛ մեր ֆիզիկական և թե՛ մտավոր աշխատանքի համար: Առավոտյան կարդալը նաև կարող է օգնել հանգստանալ և պատրաստվել գալիք օրվան:
-
Մարզվեք
Բոլորիդ էլ երևի թե հայտնի է, որ ֆիզիկական վարժությունները օգնում են մեր ֆիզիկական և հոգեկան առողջությանը: Աշխատանքից առաջ մի փոքր մարզվելը կարող է շատ օգտակար լինել մեր ուղեղի համար: Հաճախ մարզվելը նույնիսկ կարող է փոխարինել հակադեպրեսանտներին: Եվ իհարկե ամենակարևորը՝ ֆիզիկական վարժությունների շնորհիվ ավելի շատ արյուն և թթվածին է գնում դեպի մեր ուղեղը, ինչն էլ օգնում է գորշ նյութին ավելի լավ աշխատել, որի շնորհիվ մենք ավելի արդյունավետ ենք աշխատում և ճիշտ որոշումներ ենք կայացնում:
-
Մեդիտացիա
Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մեդիտացիան օգնում է բարելավել ուշադրությունը, կենտրոնացվածությունը և կրճատում է ընկճվածությունը: Հետազոտությունները ցույց են տալիս, որ ամիգդալան՝ ուղեղի այն հատվածը, որը հանդիսանում է մեր վախի և անհանգիստ զգացումների աղբյուրը, մեդիտացիայի շնորհիվ նվազում է: Մարդիկ, ովքեր մեդիտացիա են անում, ավելի հեշտությամբ են ընկալում նոր տեղեկությունը և բարելավում են հիշողությունը:
-
Լսեք դասական երաժշտություն
Մոցարտի և Բեթհովենի հանգիստ և խաղաղ երաժշտությունը միշտ էլ համարվել է ուղեղի աշխատանքը բարելավող գործոն: Գոյություն ունի «Մոցարտի էֆեկտ» կոչվող գաղափարը, ըստ որի դասական երաժշտությունը կարող է օգնել մարդկանց արդյունավետ աշխատել: Առավոտյան հագնվելիս դասական երաժշտություն լսելը օգնում է զարգացնել բանավոր խոսքը, մտավոր աշխատանքը և կենտրոնացվածությունը:
-
Տրամաբանության վրա հիմնված խաղ խաղացեք
Ինքներդ ձեզ անընդհատ նոր բաներ սովորեցնելը և նոր գիտելիքներ տալը կարող է բարելավել ուղեղի աշխատանքը և նոր նյարդային միացումներ ստեղծել: Դժվար թվացող առաջադրանքները զարգացնում են մեր ուղեղի տարբեր հատվածները: Այս վարժությունները կարող են օրական ընդհամենը մի քանի րոպե տևել, սակայն դրանք հրաշալի ազդեցություն կարող են ունենալ մեզ վրա:
-
Երախտագիտության ցուցակ կազմեք
Սա կարող է մի փոքր անիրական թվալ, սակայն գիտականորեն ապացուցված է, որ երբ մեր ուշադրությունը կենտրոնացնում ենք այն ամենի վրա, ինչի համար երախտապարտ ենք, մեր ուղեղը սկսում է ավելի լավ աշխատել: Երախտապարտ լինելը օգնում է ունենալ այնպիսի ուղեղ, որի համար մեզ ուրիշները երախտապարտ կլինեն: Ուղղակի անհրաժեշտ է 5 բան գրել, որի համար մենք ամեն օր երախտապարտ ենք: Դա կարող է լինել բառացիորեն ամեն ինչ: Ըստ մի ուսումնասիրության՝ այն մարդիկ, ովքեր ամեն օր երախտագիտություն են հայտնում, ավելի առողջ են, լավատես, ավելի շատ են առաջընթաց ունենում կյանքում և ավելի աջակցող են:
-
Քնեք
Ըստ բազմաթիվ ուսումնասիրությունների՝ քունը օգնում է մեզ բարելավել հիշողությունը: Այն կարող է ազդել մեր պահվածքի և սովորելու կարողության վրա: Քնի պակասը կարող է մտավոր աշխատանքը հավասարեցնել հարբած մարդու մտավոր աշխատանքին: Ուստի լավ աշխատելու համար անհրաժեշտ է լավ քնել, և քնելուց առաջ էլ գիրք կարդալ: Նաև պետք է հաշվի առնել, որ սենյակը պետք է մութ և զով լինի:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը:



