Լուկաշենկոն սպառնում Է վերանայել Բելառուսի մասնակցությունը Եվրասիական միությանը
МЕЖДУНАРОДНОЕՄինսկն ազգային շահերը պաշտպանելու համար «կօպտիմալացնի» իր մասնակցությունը Ռուսաստանի հետ կապված ինտեգրացիոն ծրագրերին, սպառնացել Է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:
«Մենք այժմ շատ ուշադիր վերլուծում ենք մեր մասնակցությունը, ամենից առաջ, Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ): (ԵԱՏՄ-ում) խախտվում Է ամեն ինչ, ինչի շուրջը համաձայնության ենք եկել»,- ասել Է Լուկաշենկոն՝ ընդունելով Միութենական պետության պետքարտուղար Գրիգորի Ռապոտային, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Մենք պետք Է հստակ որոշենք. կա՛մ մենք ընթանում ենք դեպի պետությունների խորացված ինտեգրացում, կա՛մ ոչ: Եվ ամենակարեւորը. մենք կատարելու՞ ենք կնքված պայմանագրերը եւ պարտավորությունները, թե ոչ: Մեզ համար այ սա Է գլխավոր հարցը»,- Լուկաշենկոյի խոսքը մեջբերում Է ԲԵԼՏԱ գործակալությունը:
Բելստատը հաղորդում Է, որ հունվար – օգոստոսին երկրի համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) անցյալ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ 3 տոկոսով նվազել Է:
Բելառուսի վարչապետ Անդրեյ Կոբյակովն այս անկումը բացատրել Է ամենից առաջ Բելառուսի նավթավերամշակող գործարաններին ռուսական նավթի մատակարարումների կրճատմամբ:
Հուլիսին Ռուսաստանը որոշում Է ընդունել կրճատել նավթի մատակարարումները Բելառուսին՝ ռուսական գազի դիմաց Մինսկի կողմից վիճարկվող պարտքի եւ Ռուսաստանի շուկային նավթամթերքների մատակարարումների պարտավորությունների չկատարման պատճառով:



