Թաիլանդում բրիտանացի իրավապաշտպանին 3 տարվա ազատազրկման են դատապարտել
МЕЖДУНАРОДНОЕԹաիլանդում դատարանը բրիտանացի իրավապաշտպան Էնդի Հոլլին մեղավոր է ճանաչել զրպարտության եւ կիբերհանցագործության մեջ ու 3 տարի ժամկետով ազատազրկման դատապարտել, ինչպես նաեւ շուրջ 4.3 հազար դոլարի չափով տուգանք սահմանել: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Թաիլանդում բնակվող Հոլլը պայքարում էր վարձու աշխատողների իրավունքների համար եւ նյութեր հրապարակում այդ երկրի տարբեր ձեռնարկություններում աշխատանքի անբավարար պայմանների մասին: 2013 թվականին նա Թաիլանդում արքայախնձորի պահածոների արտադրությամբ զբաղվող խոշորագույն Natural Fruit ընկերության ձեռնարկություններում աշխատանքային պայմանների մասին զեկույցի համահեղինակ է դարձել:
Natural Fruit-ը բրիտանացուն մեղադրել է զրպարտությաան մեջ եւ 300 մլն բատի չափով փոխհատուցում պահանջել: Քանի որ զեկույցը հրապարակվել է համացանցում, Հոլլի հասցեին զրպարտության մեղադրանքին ավելացել է նաեւ կիբերհանցագործության մեղադրանքը:
Իրավապաշտպանների կարծիքով՝ Թաիլանդում աշխատող միգրանտների իրավունքները կոպտորեն խախտվում են, իսկ զրպարտության մասին օրենքն օգտագործվում է՝ դրա դեմ հանդես եկողներին լռել ստիպելու համար:



