8 սանրվածքներ, որոնք ձեզ ավելի երիտասարդ տեսք կտան
ЛАЙФՍանրվածքը մեծ դեր է խաղում մեր արտաքին տեսքի վրա: Ճիշտ սանրվածք ընտրելու շնորհիվ մենք կարող ենք շատ ավելի երիտասարդ տեսք ունենալ:
Ուստի եկեք հետևել այս խորհուրդներին և միշտ կարևորել սանրվածքի ձևը:
-
Կտրվածքը
Շերտավոր կտրվածքները կարող են հրաշալի լինել երիտասարդ տեսք տալու համար:
-
Մազերի գույնը
Բաց գույնը երիտասարդացնում է, սակայն պետք է ճիշտ երանգը գտնել: Խորհուրդ չի տրվում ձեր վարսերի բնական գույնից 2-3 տոնից ավելի բաց գույն ներկել: Իսկ վարսերի երանգը պետք է համապատասխանեցնել աչքերի և մաշկի գույնի հետ:
-
Երկարությունը
Կարճ սանրվածքները ասոցացվում են ակտիվության և երիտասարդության հետ, ուստի ինչքան մեծանում եք, այնքան վարսերի երկարությունը պետք է նվազի: Սակայն պետք չէ ծայրահեղությունների դիմել, քանի որ չափազանց կարճ վարսերը կարող են ընդգծել դեմքի ձևը, ինչը տարիքի հետ կորցնում է իր հստակությունն ու համաչափությունը: Ամենահարմար երկարությունը կարող է լինել կզակից մինչև պարանոցի կեսը:

-
Ծավալ
Ուղիղ և առանց ծավալի վարզերը մեզ ավելի մեծ են ցույց տալիս: Ուստի մեզ պետք է ծավալ, սակայն պետք է անպայման նախընտրել ոսկե միջինը, քանի որ չափազանց բարձր ծավալով մազերը նույնպես կարող են մեզ ծերացնել: Հետևաբար՝ մեզ այստեղ օգնության կգա շերտավոր սանրվածքը և խոպոպիկները:

-
Ճակատի մազափունջ
Ճակատի մազափունջը մեզ շատ է երիտասարդացնում, թաքցնում է կնճիռները և ընդգծում է աչքերը:
-
Վարսերի բաժանումը
Վարսերը կենտրոնից բաժանելով՝ մենք ավելի ենք ինքներս մեզ ծերացնում և խստացնում: Իմիջիայլոց՝ մի կողմի վրա տարված խոպոպիկները աչքերն ավելի խոշոր և արտահայտիչ են ցույց տալիս:
-
Ամենօրյա սանրվածք
Շատ կիպ հավաքած վարսերը ծերացնում են: Եթե հավաքում եք մազերը ուրեմն մի փոքրիկ փունջ թողեք դեմքի վրա և շատ կիպ մի կապեք: Փորձեք վարսերի մեջ փոքրիկ քաոս ստեղծել, որպեսզի բնական տեսք տաք ձեր վարսերին:
-
Երեկոյան սանրվածք
Մոռացեք լաքերի մասին: Նույնիսկ երեկոյան սանրվածքի դեմպքում նախընտրությունը տվեք բնական տեսքին, ինչպես օրինակ դերասանուհի Էմի Ադամսի դեպքում, ով հանդիսավոր միջոցառման ժամանակ ռիսկի է դիմել և ներկայացել է հուսած վարսերով:
- Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը:



