ՆԱՍԱ-ն փոխել է Կենդանակերպի նշանների սահմանազատումը, հայտնվել է լրացուցիչ նշան
ЛАЙФNews.am-ը գրում է.
ՆԱՍԱ-ի գիտնականները գործակալության NASA Space Place կրթական պորտալում հրապարակել են մի հոդված, որում պատմում են ժամանակակից երկնքում աստղերի դիրքերի փոփոխության մասին՝ Հին Բաբելոնի ժամանակաշրջանի համեմատ, երբ աստղագետները առաջին անգամ ձեւավորել էին 12 առանցքային համաստեղություններից բաղկացած համակարգը՝ Կենդանակերպը, հայտնում էBMF–ն:
Այդ համակարգը նկարագրում է Արեւի դիրքը մարդու ծնվելու պահին: «Կենդանակերպի կառուցվածքը, որը մենք հիմա գործածում ենք, ստեղծվել է դեռ Հին Բաբելոնում»,- պատմում է աստղագետ Պարկե Կանկլը:
Երեք հազար տարի անց երկրի առանցքի դիրքը զգալիորեն փոխվել է, փոխվել է նաեւ աստղային երկնքի պատկերը, դրա համար էլ հինբաբելոնյան համակարգում անհրաժեշտ է փոփոխություններ անել:
Քանի որ Բաբելոնում գործածում էին 12 ամիսներից բաղկացած օրացույց, որի հիմքում Լուսնի փուլերն էին, ապա կենդանակերպը շատ հարմար էր բաժանել 12 հավասար մասերի, որոնք համապատասխանում էին ամիսներին: Բայցեւայնպես հին գիտնականները հաշվում էին կենդանակերպի 13համաստեղություններ, պարզապես այդ վերջինից ստիպված են եղել հրաժարվել հանուն հարմարության:
Կենդանակերպի նոր նշանը պետք է դառնա Օձակիրը, որը երկնակամարում գտնվում է Կարիճի ու Աղեղնավորի միջեւ: Արեգակը, ՆԱՍԱ-ի տվյալներով, անցնում է Օձակրի համաստեղությունով նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 18-ը ժամանակահատվածում: Այդ նշանը իրենից ներկայացնում է լատինական «U» տառը, որի վրայով ալիքավոր գիծ է անցնում՝ «~» տիլդա նշանի նման:
Համապատասխանաբար տեղաշարժներ կլինեն նաեւ Կենդանակերպի մյուս նշաններում
Cosmopolitan-ը հրապարակել է նորացված աստղագուշակը, որում հաշվի են առնված եւ՛ ամսաթվերի փոփոխությունները, եւ՛ Օձակիր նոր նշանը
Այծեղջյուր՝ հունվարի 20-փետրվարի 16
Ջրհոս՝ փետրվարի 16- մարտի 11
Ձկներ՝ մարտի 11-ապրիլի 18
Խոյ՝ ապրիլի 18- մայիսի 13
Ցուլ՝ մայիսի 13-հունիսի 21
Երկվորյակ՝ Հունիսի 21- հուլիսի 20
Խեցգետին՝ հուլիսի 20- օգոստոսի 10
Առյուծ՝ օգոստոսի 10- սեպտեմբերի 16
Կույս՝ սեպտեմբերի 16- հոկտեմբերի 30
Կշեռք՝ հոկտեմբերի 30- նոյեմբերի 23
Կարիճ՝ Նոյեմբերի 23- նոյեմբերի 29
Օձակիր՝ Նոյեմբերի 29- դեկտեմբերի 17
Աղեղնավոր՝ դեկտեմբերի 17-հունվարի 20
Հարկ է նշել, որ Օձակիրը կարող է եւ վերջին լրացումը չլինել կենդանակերպի նորացված համակարգում՝ դեռ 1970-ականներին առաջարկում էին կենդանակերպում ներառել եւս մեկ համաստեղություն՝ Կետի համաստեղությունը, ու ձեւավորել 14 նշաններից կազմված համակարգ:



