Այս տարօրինակ ճանապարհն «անհետանում է» օրվա մեջ երկու անգամ
ФОТО
Blognews.am-ը գրում է.
Passage du Gois-ը ճանապարհ է, որը կապում է Գալֆ օֆ Բւրնեֆը Ֆրանսիայի Նուարմուտիեր կղզու հետ: Մեծացող ալիքի պատճառով այդ ճանապարհով անցնել հնարավոր է միայն օրվա մեջ երկու անգամ՝ դրա՝ ջրով ողողվելուց մի քանի ժամ առաջ: Մնացած ժամանակ այն ողողված է լինում 13 ոտնաչափ բարձրություն ունեցող ալիքներոով:
Ցանկանում ենք ներկայացնել Ձեզ այս յուրահատուկ ճանապարհի մի քանի լուսանկար: Սա մարտահրավեր է անգամ ամենավարժ ու ուշադիր վարորդների համար:
1701 թ. այս բնական ճանապարհը նշագրվեց քարտեզի վրա: 1840 թվականից ի վեր մի ծառայություն սկսեց այդտեղով անցնողներին տրամադրել մեքենա կամ ձի: այսօր ճանապարհն ունի 2.58 մղոն երկարություն:
Առաջին հայացքից սովորական թվացող այս ճանապարհն իրականում շատ վտանգավոր է: Դրա երկու կողմերում հատուկ վահանակներ, որոնք ցույց են տալիս՝ տվյալ պահին ճանապարհն անցանելի՞ է, թե ոչ: Ամեն տարի արկածախնդիր շատ ճանապարհորդներ խնդիրների մեջ են հայտնվում ալիքների հանկարծակի փոթորկման պատճառով: Բայց հատուկ այսպիսի դեպքերի համար փրկարարական միջոցներ են ձեռնարկվում: Սակայն մեքենաները փրկել հաջողվել չի լինում:




















































