Մերկելը հիասթափված Է Բեռլինի խորհրդարանի ընտրություններում իր կուսակցության արդյունքներից
МЕЖДУНАРОДНОЕՄերկելն անբավարար Է համարել Բեռլինի խորհրդարանի ընտրություններում իր կուսակցության ձեռք բերած արդյունքները: Այդ մասին սեպտեմբերի 19-ին հայտարարել Է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ մեկնաբանելով Բեռլինի երկրամասային խորհրդարանի ընտրությ ունների արդյունքները, որտեղ նրա Քրիստոնեադեմոկրատական միությունը (ՔԴՄ) արաձանագրել Է ռեկորդային ցածր ցուցանիշ՝ 17,6 տոկոս, եւ դուրս մնացել մայրաքաղաքի կոալիցիոն կառավարությունից: «Արդյունքը հիասթափեցնում Է եւ անբավարար Է»,-ասել Է նա:
Մերկելի խոսքով՝ դրա մեղավորը նաեւ միգրացիոն քաղաքականությունն Է: Սակայն կանցլերը համոզված Է, թե խնդիրն ավելի շուտ այն Է, որ Գերմանիայի կառավարության քաղաքականությունը վատ Է պարզաբանվում բնակչությանը: «Այդ ուղղությամբ ես այսուհետեւ Էլ կաշխատեմ»,-հավաստիացրել Է նա:
Անգելա Մերկելը նաեւ նշել Է, որ առայժմ պատրաստ չԷ ասել՝ ինքը կրկին հավակելու Է արդյոք կանցլերի պաշտոնին: «Այսօր այդ օրը դեռ չի եկել»,-ասել Է նա՝ պատասխանելով համապատասխան հարցին:
Բունդեսթագի ընտրությունները տեղի են ունենալու 2017 թվականին: Կանցլերի պաշտոնի թեկնածուն պետք Է որոշվի ՔԴՄ-ի հերթական համագումարում, որը, ինչպես սպասվում Է, կգումարվի տարվա վերջին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



