Լոնդոնում երեք ամսով փակելու են Թաուերի կամուրջը
МЕЖДУНАРОДНОЕԹաուերի կամուրջը՝ Լոնդոնի եւ Մեծ Բրիտանիայի խորհրդանիշներից մեկը, 2016 թվականի հոկտեմբերի 1-ից փակվում Է վերանորոգման համար: Վերջին անգամ նորոգման ընդգրկուն աշխատանքներն օբյեկտում անցկացվել են ավելի քան 35 տարի առաջ: Հասարակական տրանսպորտի, ավտոմոբիլավարների եւ հեծանվորդների համար արդեն մշակվել են կամուրջը շրջանցելու տարբերակներ: Այդ մասին գրել Է Evening Standard-ը:
Քաղաքի իշխանությունները նախազգուշացրել են, որ կամրջի փակումը կարող Է տրանսպորտային իրադրության վատացման հանգեցնել Լոնդոնը հատող Թեմզա գետի երկու կողմում: Հետիոտները չեն կարողանա կամուրջն օգտագործել երեք հանգստյան օրերի ընթացքում՝ սկսած 2016 թվականի նոյեմբերի 26-ից:
Հրատարակությունը նշում Է, որ վերանորոգման աշխատանքների անցկացումը հատկապես պլանավորվել են այն ժամանակաշրջանում, երբ Թեմզայով նվազագույն քանակի նավեր են անցնում: Ենթադրվում Է, որ փոխելու են 122-ամյա կամուրջի սալարկումը, կատարելու են ճանապարհածածի նորոգում, նորացնելու են շինության մեխանիկական համակարգերը:
Ինչպես հայտարարել Է քաղաքի տրանսպորտային կոմիտեի նախագահ Քրիս Հեյվարդը, վերջին անգամ Թաուերի կամուրջը լուրջ վերանորոգման Է ենթարկվել ավելի քան 35 տարի առաջ:
Ամեն օր կամուրջը հատում Է շուրջ 40 հազար մարդ, այդ թվում՝ 21 հազար ավտոմեքենաներ:
Թաուերի կամուրջը Լոնդոնում բացել են 1894 թվականին, դրա երկարությունը 244 մետր Է, կառույցի երկու աշտարակների բարձրությունը հասնում Է 65 մետրի:



