Ալլա Պուգաչովայի և Մաքսիմ Գալկինի երեխաները դարձան 3 տարեկան
ЛАЙФԵրեկ Ալլա Պուգաչովայի և Մաքսիմ Գալկինի երեխաները՝ Գարին և Լիզան, դարձան 3 տարեկան։ Այս առթիվ երգչուհուն և դերասանի Instagram-յան էջերում հայտնվել են նոր լուսանկարներ և ջերմ շնորհավորանքներ։
Շնորհավորել է երեխաներին նաև Քրսիթինա Օրբակայտեն, որը իր էջում տեղադրել է Գարիի և Լիզայի նկարները և գրել կարճ, բայց հուզիչ շնորհավորական խոսքեր.
«Շնորհավոր ձեր ծննդյան օրը, քաղցր Գարիկ և Լիզա։ Պարզապես երջանիկ եղեք»։
Ֆիլիպ Կիրկորովը նույնպես շնորհավորել է երեխաների ծննդյան օրը։ Երգիչը իր էջում կիսվել է նկարով, որտեղ Գարին և Լիզան իր երեխաների հետ են։
«Շնորհավորում ենք Գարի և Լիզա Գալկին-Պուգաչովաներին Ալլա-Վիկտորիա և Մարտին Կիրկորովների կողմից։ Մանկական տոնը թեժ փուլում է։ Երջանկություն է տեսնել, թե ինչպես են մեծանում մեր երեխաները։ Աստված նրանց երջանկություն և առողջություն տա», -գրել է երգիչը նկարի տակ։
Նշենք, որ Գարին և Լիզան ծնվել են 2013 թվականի սեպտեմբերի 18-ին։ Նրանց ծննդաբերել է փոխնակ մայրը։








