Ամբողջ աշխարհով մասսայական կերպով հետ են վերադարձնում iPhone 7-ը
ЛАЙФBlognews.am-ը գրում է.
Հերթական սկանդալն է հասունանում նոր iPhone 7 սմարթֆոնի շուրջ։ Մարդիկ մասսայական կերպով հետ են վերադարձնում նոր գնված iPhone 7 և iPhone 7 Plus սմարթֆոնի սև օնիքս գունային տարբերակը։

Գաղտնիք չէ, որ շատ ընկերություններ, որոնք թեստավորում են սմարթֆոնները, ընդհանուր վաճառքից մեկ շաբաթ առաջ ստացել են նոր iPhone 7-ը։ Այդ մեկ շաբաթը նրանք ծախսել են սմարթֆոնի տեխնիկական տվյալների և հարմարավետության ստուգման վրա։ Նոր iPhone 7-ը ամեն ձևով փորձարկել են, որպեսզի պարզեն, թե ինչ վնասներ է կրում սմարթֆոնը ամենօրյա օգտագործման արդյունքում. այն կրել են առանց պաշտպանիչ շերտի, պատահաբար գցել են և արել են այն ամենը, ինչ անում է յուրաքանչյուր գնորդ։

Արդյունքում պարզվել է, որ նոր iPhone 7-ի սև օնիքս գունային տարբերակը չափազանց հեշտ է ենթարկվում արտաքին ազդեցությանը։ Մատնահետքերը անմիջապես մնում են սմարթֆոնի մակերևույթի վրա, խազեր են առաջանում նույնիսկ նվազագույն շփման արդյունքում։ Այս խնդրի լուծումը պաշտպանիչ թաղանթի օգտագործումն է, սակայն այդ դեպքում այն ամբողջովին կորցնում է իր գունային առանձնահատկությունը։



