Ереван, 05.Август.2026,
00
:
00
ВАЖНО


Հերմինե Նաղդալյանը ելույթ է ունեցել Մետաքսի ճանապարհի երկրների կանանց առաջին համաժողովում

ОБЩЕСТВО

Չինաստանի Ուրումչի քաղաքում սեպտեմբերի 19-ին սկսվել է «Կանանց աշխատանքի տեղավորման և ձեռներեցության հնարավորությունները և մարտահրավերները» կանանց առաջին համաժողովը Մետաքսի ճանապարհի երկրների համար: Համաժողովին մասնակցում է և Հայաստանի պատվիրակությունը, որի ղեկավարն է ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ փոխնախագահի աշխատակազմից:

Համաժողովում ելույթ ունենալով՝ նա կարևորեց, որ Ուրումչիում կայանում է առարկայական, շահագրգիռ խոսակցություն ժամանակակից աշխարհում կնոջ տեղի ու դերի մասին, քննարկվում են տնտեսական զարգացման գործում կանանց ներդրումն ու մարտահրավերները, որ ծագում են կանանց առաջ: Նրա գնահատականով՝ համաժողովը առանձնահատուկ է բազմաթիվ առումներով: Նախ՝ իր աշխարհագրական ընդգրկումով՝ միավորելով Մետաքսի ճանապարհի երկայնքով բազմաթիվ երկրների ներկայացուցիչների՝ համաժողովը ոչ միան կարևոր պլատֆորմ է՝ քննարկելու տնտեսության մեջ կանանց տեղն ու դերը, այլև հնրավորություն է տալիս քննարկել կողմերի համագործակցության հեռանկարները՝ ելնելով համաժողովի մասնակիցների կազմից: Տիկին Նաղդալյանն ընդգծեց և համաժողովի ներկայացուցչականությունը՝ մարդիկ, որ պատրաստ են կառուցողական երկխոսության աշխարհի տարբեր երկրների քաղաքական ու հասարակական գործիչների, կին ձեռներեցների, փորձագետների գիտնականների հետ: Նրա գնահատականով՝ համաժողովում ձեռքբերված կապերն ու պայմանավորվածությունները գործնական մեծ նշանակություն ունեն, նոր հեռանկարներ են բացում համագործակցության հնարավորությունների մեծացման համար:ամաժողովի թեման՝ «Կանանց աշխատանքի տեղավորման և ձեռներեցության հնարավորությունները և մարտահրավերները», նրա գնահատմամբ չի կորցնում արդիականությունը հասարակական հարաբերությունների զարգացման մեջ:  XX, առավելևս XXI դարերը իրապես դարձել են «կանանց ժամանակ», երբ կանայք կրթվելու, տնտեսական, սոցիալական ու քաղաքական գործընթացներին մասնակցելու մեծ հնարավորություններ են ստացել: Այդ գործընթացը կասկածի տակ է դրել ձևավորված կարծրատիպը՝ քաղաքականությունը տղամարդկանց համար է, ընտանիքը՝ կանանց:

Իր ելույթում Աժ փոխնախագահ, ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ Հերմինե Նաղդալյանն անդրադարձել է նոր հազարամյակի մարտահավերներին՝ ահաբեկչություն, փախստականներ, հումանիտար ճգնաժամեր, տարածաշրջանային զինված կոնֆլիկտներ ու պատերազմներ, ընդգծելով, որ կանանց, որ երեխաներ են ունենում ու պահում, դաստիարակում նրանց, չի կարող չմտահոգել մարդկության ապագան: Ճգնաժամային ալիքների կրկնությունը հնարավոր է բացառել միայն ֆինանսատնտեսական գլոբալ համակարգի նորացմանն ուղղված միջազգային հանրության համակարգված գործողություններով: «Դուք երբեք չեք կարող անա լուծել ծագած խնդիը, եթե պահպանեք նույն մտածողությունն ու նույն մոտեցումը, որ ձեզ հանգեցրել են այդ խնդրին»,- հիշեցրել է Հերմինե Նաղդալյանն Ալբերտ Էյնշտեյնի խոսքերը:

Անդրադառնալով կանանց խնդիրներին՝ նա արձանագրել է, որ կանանց մասնակցությունը հասարակական կյանքին ցածր է և բնավ չի համապատասխանում բնակչության և աշխատուժի մեջ նրանց մասնաբաժնին: Եթե կանայք կարողանան տղամարդկանց հետ հավասար մասնակցել տնտեսական գործունեությանը, հնարավորություն ունենան լիովին օգտագործել իրենց ինտելեկտուալ ու ստեղծագործական ներուժը, դա դրական ազդեցություն կունենա համաշխարհային տնտեսության վրա: Հերմինե Նաղդալյանը ընդգծել է, որ Չինաստանը աշխարհի առաջատար երկրներից է, մեծ ազդեցություն ունի ոչ միայն համաշխարհային քաղ աքական ու տնտեսական գործընթացների վրա, այլև անշեղորեն աջակցում է համաշխարհային գենդերային շարժմանը իր առավել առաջատար, հավասարակշիռ ու ժամանակակից ձևերի մեջ: Աշխարհը Չինաստանին է պարտական Պեկինյան պլատֆորմի համար՝ անցյալ դարը փակվեց ՄԱԿ-ի հովանու ներքո անցկացված Կանանց համաշխարհային կոնֆերանսով, որ տեղի ունեցավ Պեկինում, 1995-ին: Պեկինյան պլատֆորմը սահմանում էր կանանց հնարավորությունների մեծացում և հավասարության սկզբունքով՝ նրանց համակողմանի մասնակցություն հասարակության կյանքի բոլոր ոլորտներին, ներառելով որոշումների ընդունումÕ ¨ և մուտքը իշխանություն: Անցած 20 տարիներին, սակայն, դեռ շատ հարցեր մնացել են չլուծված: Մասնավորապես՝ կանանց ռեալ հավասարության համար կարևորագույն հարց է տնտեսական հավասարությունը, տնտեսական անկախությունը, աշխատանքի իրավունքի իրացումը ընտրված ոլորտում, ընտանեկան ու մասնագիտական պարտականությունների համադրման հնարավորությունը: 

Մանրամասն վերլուծելով կանանց զբաղվածության խնդիրները համաշխարհային տնտեսության մեջ և փոփոխությունների հեռանկարները՝ Աժ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը Ուրումչիի միջազգային համաժողովում իր ելույթում կարևորել է խաղաղությունն ու կայունությունը աշխարհում, ժողովրդավարական արժեքների ու մարդու իրավունքների գերակայությունը, տարածաշրջանայի համագործակցության ամրապնդումը: Նրա գնահատականով՝ աշխարհում ընդլայնվում է համագործակցությունը, ուժեղանում են ինտեգրացիոն գործընթացները: Այդ համատեքստում ՉԺՀ նախագահ Սի Ձինպինի Մետաքսի ճանապարհ ի տնտեսական գոտու հայեցակարգը գլոբալացման դարաշրջանում կարող է դառնալ նոր կապող օղակ համաշխարհային զարգացման և համաշխարհային համակարգի նոր կենտրոնի միջև: Մետաքսի մեծ ճանապարհը համաշխարհային քաղաքակրթության պատմության մեջ նշանակալից ձեռքբերումներից է, եղել է ոչ միայն պատմական անանց եևույթ, այլև կարևորագույն դաս ապագայի համար: Քարավանային  ճանապարհների բազմաճյուղ ցանցը հատում էր Եվրոպան ու Ասիան՝ Միջերկրականից մինչև Չինաստան ու կարևոր միջոց էր ոչ միայն առևտրական կապերի համար, այլև մշակութային ու տնտեսական կամուրջ էր Արևելքի ու Արևմուտքի միջև՝ միավորելով ժողովուրդներին խաղաղության ու համագործակցության իրենց ձգտումների մեջ: «Չին մեծ մտածող Լաո Ցզին ասում էր. «Ունակ եղիր իմանալ սկիզբը և անցյալի ճանապարհը ու այդ գիտելիքը քեզ թույլ կտա տեսնել դեպի այսօրը բերող ուղեցույց աստղը»: Այս պարզ հորդորի մեջ խոր, փիլիսոփայական իմաստ կա: Տնտեսական գլոբալացման ալիքի վրա Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտին մեծ ընկալում ունեցավ աշխարհում: Գտնվելով Եվրոպայի ու Ասիայի խաչմերուկում՝ Հայաստանը հազարամյակներով կապող օղակ է եղել երկու աշխարհամասերի միջև և պատմական Մե տաքսի ճանապարհի անքակտելի մասն է կազմել: Պատահական չէ, որ մեզ համար այդքան գրավիչ է նախագահ Սի Ձինպինի՝ ժողովուրդներին միավորող ճանապարհի վերականգնման առաջարկը»,- ընդգծել է Հերմինե Նաղդալյանը և ակտիվ կանանց կոչ արել համատեղ գործել՝ Մետաքսի մեծ ճանապարհի վերականգնման համար: Ժամանակակից կանայք ոչ միայն պահպանում են կարևորագույն հոգևոր արժեքները, այլև նյութական արժեքներ են ստեղծում: Հենց կանանց ռեսուրսն է այսօր համաշխարհային տնտեսության զարգացման առանցքային գործոնը: Կանայք մեծ ուշադրություն են դարձնում բիզնեսի սոցիալական ու բարո յաէթիկական կողմին, նախընտրում են «չափավոր պահպանողականությունը»՝ շեշտադրելով կայուն գործարար ռազմավարությունները:

«Հայաստանում մեր ելակետն է, որ ժողովրդավարական բարեփոխումների հաջողությունը ոչ քիչ չափով կախված է կանանց դիրքորոշումից, նրանց ակտիվ մասնակցությունից քաղաքական ու տնտեսական կյանքին: Սահմանադրությամբ հայտարարված սեռերի հավասարությունը, կրթական մակարդակի բարձրացումը կարևոր դեր են խաղում: Այսօր Հայաստանում կանայք ձգտում են համատեղել  մասնագտական ու ընտանեկան պարտականությունները և այդ միտումը աճում է: Կանայք Հայաստանում աշխատունակ բնակչության համարյա կեսն են: Հատկապես վերջին տարիներին, երբ որոշակի աշխատանք է տարվում ձեռներեության զարգացման ու աջակցության ուղղությամբ: Տարեցտարի ակտիվանում է պետական աջակցությունը ձեռներեցությանը, այդ թվում՝ կին ձեռներեցներին: Ակտիվ քայլեր են արվում՝ խրախուսելու կանանց մասնակցությունը երկրի տնտեսական զարգացմանը, նորարարությանը, գյուտարարությանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը, բարեգործությանը: Մեր երկրում կանայք տղամարդկանց հավասար մուտք ունեն կրթության բոլոր մակարդակներում, բարձրագույն կրթություն ունեցող կանանց մասնաբաժինը շատ բարձր է; Կան մասնագիտություններ, որտեղ կանայք ունեն ճնշող ներկայություն՝ ավանդաբար այդ ոորտներն են կրթությունը, առողջապահությունը, սպասարկման ոլորտը: Վերջին տարիներին մեծանում է երիտասարդ կանանց հակվածությունը՝ կրթություն ստանալ բիզնեսի, իրավունքի, ֆինանսաների, գիտության ու տեխնիկայի ոլորտներում: 

Այսօր Հայաստանում իրականացվում են մի շարք ենթակառուցվածքային ծրագրեր, որոնց արդյունքում պետք է մեծանան տարանցիկ բեռնափոխադրումները Հայաստանի տարածքով: Հայաստանը ոչ միայն տարանցիկ երկրի առավելություններն ունի, այլև՝ երկկողմ տնտեսական համագործակցության մեծ ներուժ: Հայաստանը ԱՊՀ-ում առաջատար է իր տնտեսության ազատության մակարդակով և շուկայական օրենքների կիրառման մակարդակով: Դա են ապացուցում միջազգային հեղինակավոր կազմակերպությունների հրապարակած վարկանիշները: «Դուինգ Բիզնես -2016»-ի միջազգային տարեկան վարկանիշային զեկույցի համաձայն՝ աշխարհի 189 երկրների մեջ Հայաստանը 35-րդն է: Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին նոր հնարավորություններ է բացում մեր առաջ:

Ես հավատում եմ, որ մեր դարը լինելու է սոցիալական գործընկերության, իրական սոցիալական համաձայնության դար, որի հիմքերը դրվում են հիմա, այսպիսի հանդիպումներում: Հույս ունեմ, որ նման համաժողովները կշարունակվեն և հնարավորություն կտան բացահայտել կանանց գործարար տաղանդը Մետաքսի մեծ ճանապարհի տնտեսական գոտում, համագործակցության հնարավորություններ գտնել հանուն համատեղ աշխատանքի և տնտեսական բարգավաճման: 

Ապագայի մեր ծրագիրը միանշանակ է՝ սոցիալ-տնտեսական և քաղաքական բարեփոխումների իրականացում, տնտեսության և սոցիալական կյանքի կառուցվածքայն բարեփոխումները պետք է ուղեկցվեն հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների հասարակության ստեղծումով՝ հաշվի առնելով կանանց ու տղամարդկանց շահերը»,- ասել է ԱԺ փոխնախագահը Ուրումչիում՝ Մետաքսի մեծ ճանապարհի երկրների առաջին համաժողովում:

 

Idram и IDBank - рядом со стартапами на Seaside Startup SummitВ мобильном приложении Юнибанка теперь можно зарегистрироваться также с помощью imID«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьниковЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно Если Израиль использует тему Геноцида армян против Эрдогана, то что для него значит сам Геноцид? ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложенииПлатформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решениеСостоялось открытие Khachaturian Rooftop при поддержке IDBankПашинян ты упустил свой шанс уйти спокойно. Аршак КарапетянОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся по адресу ул. Шаумяна, 24/2 в Арарате Никогда Нагорный Карабах не был в составе независимого Азербайджана. Аршак КарапетянБывший премьер-министр Словакии обратился к президенту страны с просьбой содействовать освобождению армянских заключенных, осужденных в Азербайджане «По следам истории: благоустройство памятника погибшим участникам ВОВ в селе Джанфида»В Ереване состоялся форум здоровья и эстетики «Три ключа к красоте»Против кого вооружается Азербайджан? Аршак Карапетян При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBankПредставитель Армении стал амбассадором международной премии «Евразия»Кругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по новому адресу — ул. Ереванян, 3/47 До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности «Евразия-Армения» отдала дань памяти культурному и общественному деятелю Армену ГригорянуПри поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankСохранение исторической памяти: активисты «Евразия-Армения» посетили монастырский комплекс Хор Вирап Пашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян В отношении Арегназ Манукян возбуждено публичное уголовное преследование, она задержанаЗачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балетаСимвол единства и дружбы: в Ереване подвели итоги акции «Евразия-Армения»