Թուրքիան Սիրիայում հարվածներ է հասցրել ԻՊ դիրքերին
МЕЖДУНАРОДНОЕԹուրքիայի օդային ուժերը նոր հարվածներ են հասցրել Սիրիայի հյուսիսում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Թուրքական F-16 տեսակի ռազմական կործանիչները ոչնչացրել են ԻՊ-ի երեք դիրք:
Թուրքիայի զինված ուժերն «Իսլամականպետություն» ահաբեկչական խմբավորմանդեմ պայքարի պատրվակով օգոստոսի 24-իններխուժել են սիրիական Ջերաբուլուս քաղաք,որտեղ իրականում պայքարում են սիրիացիքրդերի դեմ: Գործողությունը ստացել է«Եփրատի վահան» անունը:
Այդ գործողությամբ Թուրքիան փորձում էԵփրատի արեւմտյան ափից դուրս մղելքրդական ինքնապաշտպանական ուժերը`երկյուղելով, որ սիրիացի քրդերը կարող են ինքնավարություն ստեղծել Եփրատի արեւելյան եւ արեւմտյան ափերին եւ դրանովամբողջությամբ իրենց ձեռքը վերցնել 900 կմ երկարությամբ թուրք-սիրիական սահմանը:



