Էջմիածնի քաղաքապետ է ընտրվել Կարեն Գրիգորյանը
ПОЛИТИКАՍեպտեմբերի 18-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններում Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի քաղաքապետ է վերընտրվել Կարեն Գրիգորյանը:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած տվյալների համաձայն, Կարեն Գրիգորյանը ստացել է 10 հազար 587 քվե, նրա մրցակից Արթուր Թումանյանը՝ 3 հազար 651, իսկ Արթուր Խաչատրյանը՝ 504 քվե:
Ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 44 հազար 489: Գրանցված և քվեաթերթիկ ստացած քվեարկության մասնակիցների թիվը, ըստ ստորագրությունների' 16 հազար 45: Անվավեր է ճանաչվել 1 192 քվեաթերթիկ:
1
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
2
Заявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации ...
3
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
4
IDBank и фонд «Декавва» поддерживают жителей Арцаха
5
Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»



