Մերկելի կուսակցությունը պարտություն է կրել Բեռլինում կայացած երկրամասային ընտրություններում
МЕЖДУНАРОДНОЕԳերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը (ԳՍԴԿ), ինչպես եւ կանխատեում Էին քաղաքագետները, հաղթում Է երկրամասի խորհրդարանի (Պատգամավորների պալատի)՝ Բեռլինում կայացած ընտրություններում՝ հավաքելով քվեների ընդամենը 21,6 տոկոսը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
17,6 տոկոսով երկրորդ տեղն զբաղեցնում Է Անգելա Մերկելի Քրիստոնեա-դեմոկրատական միությունը (ՔԴՄ)՝ Գերմանիայի մայրաքաղաքում ցույց տալով ամենավատ արդյունքն իր պատմության ընթացքում: Այս մասին են վկայում քվեարկության՝ հրապարակված նախնական արդյունքները:
«Այլընտրանք Գերմանիայի համար» (ԱԳՀ) աջ հանրամետ կուսակցությունն ստացել Է քվեների 14,2 տոկոսը եւ անցել 16 երկրամասային խորհրդարաններից արդեն 10-րդում:
Պատգամավորների պալատ են անցել նաեւ Ձախ կուսակցությունը (ՁԿ, 15,6 տոկոս), «կանաչները» (15,2 տոկոս) եւ խորհրդարանում իր տեղը վերադարձրած՝ Գերմանիայի ազատ դեմոկրատական կուսակցությունը (6,7 տոկոս): «Ծովահենները» սպասելիորեն դուրս են գալիս Պատգամավորների պալատից՝ հավաքելով քվեների ընդամենը 1,7 տոկոսը:
Ընտրությունների արդյունքները նշանակում են տեղական «մեծ («կարմիր-սեւ»՝ (ԳՍԴԿ եւ ՔԴՄ) կուսակցությունների գույներով) կոալիցիայի» կրախը, որը կազմում Է գործող երկրամասային կառավարությունը:
Ինչպես կարծում են քաղաքագետները, ամենայն հավանականությամբ, սոցիալ-դեմոկրատներն այժմ «ձախերի» եւ «կանաչների» հետ կոնսուլտացիաներ կսկսեն նոր կաբինետ կազմելու շուրջը: Քվեարկությունն անցել Է ընտրողների ակտիվ մասնակցությամբ՝ շուրջ 67 տոկոս: 2011 թվականին այն կազմել Է 60,2 տոկոս:
Մեկլենբուրգում՝ Առաջադիր Պոմերանիայում, կայացած երկրամասային ընտրություններում ծանր պարտությունից հետո, որտեղ երկու շաբաթ առաջ ՔԴՄ-ն զիջեց ԱԳՀ-ին, քրիստոնյա դեմոկրատները կրեցին հերթական պարտությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



