2728 հարված՝ «ԻՊ»-ի 652 դիրքերի ուղղությամբ. սիրիական բանակը շարժվում է դեպի հարավ
МЕЖДУНАРОДНОЕԹուրքիան արդեն մոտ 2728 հարված է հասցրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման» 652 դիրքերի ուղղությամբ: Միայն մոտ 67 հարված իրականացվել է Սիրիայի հյուսիսային հատվածում տեղակայված «ԻՊ»-ի դիրքերին: Այս մասին գրում է Oxu.az-ը՝ հղում տալով «Անադոլու» գործակալությանը:
Նշվում է, որ իրականացվող օպերացիայի 25 օրվա ընթացքում Թուրքիայի ԶՈւ-ի աջակցությամբ սիրիական բանակը կարողացել է մոտ 260 հարված իրականացնել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումների՝ Սիրիայի տարբեր հատվածներում տեղակայված դիրքերի ուղղությամբ: Հարվածներից 59-ն իրականացվել է զենիթահրթիռայաին համակարգերի միջոցով, որի արդյունքում չեզոքացվել է 5 ահաբեկիչ:
Ընդհանուր առմամբ, օպերացիայի սկսելու օրից մինչև հիմա, իրականացվել է 2728 հարված՝ 652 դիրքի ուղղությամբ: Սիրիական ազատագրական բանակը շարունակում է շարժվել դեպի հարավ՝ դեպի Աազազ և Ռայ բնակելի հատվածների միջակայքում գտնվող հատված:
Նշենք, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ճիրաններից արդեն ազատագրվել են մի քանի բնակելի հատվածներ:



