Հայաստանի 5 մարզերի 317 համայնքներում մեկնարկել են ՏԻՄ ընտրությունները
ОБЩЕСТВОՀանրապետությունում այսօր՝ սեպտեմբերի 18-ին, մեկնարկել են տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունները:
Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Սյունիքի, Տավուշի մարզերի տարբեր համայնքերում, այդ թվում` Աշտարակ, Ապարան, Արարատ, Մասիս, Արմավիր, Մեծամոր քաղաքներում: Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ կանցկացվեն, ընդհանուր առմամբ, 5 մարզերի 317 համայնքներում:
Հայաստանի «Հանրապետական», «Բարգավաճ Հայաստան», «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» եւ «Օրինաց երկիր» կուսակցությունների կողմից նշանակումներ են կատարվել բոլոր 541 ՏԸՀ-ներում: «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունների դաշինքի կողմից նշանակումներ չեն կատարվել 36 ՏԸՀ-ներում, իսկ «Ժառանգություն» կուսակցության կողմից` մեկ տեղամասային ընտրական հանձնաժողովում:
Դիտորդական առաքելություն կիրականացնեն տեղական 10 կազմակերպություններ` 355 դիտորդներով և Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի միջազգային դիտորդները:
Հայաստանում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ նախատեսված են նաև հոկտեմբերի 2-ին: Այդ օրը ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն նաև երկու կարևոր համայնքներում՝ Գյումրիում և Վանաձորում: Ակնկալվում է, որ Գյումրիում և Վանաձորում թեժ պայքար է ընթանալու՝ հաշվի առնելով կուսակցությունների մասնակցության բարձր աստիճանը:



