Հայկական կողմից ադրբեջանական հարսանիքը գնդակոծելու լուրն իրականությանը չի համապատասխանում. ԼՂՀ ՊՆ
ОБЩЕСТВОԱդրբեջանի Տերտերի շրջանի Գափանլը գյուղում անցկացված հարսանիքի ուղղությամբ հայկական կողմից գնդակոծման լուրը, որը տարածել են ադրբեջանական ԶԼՄ-ները, իրականությանը չի համապատասխանում:
«Արմենպրես»-ի հետ զրույցում այդ մասին հայտնեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը:
«Ադրբեջանական տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում: Արցախի Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները ոչ միայն խաղաղ բնավակավայրերի ուղղությամբ կրակ չեն բացում, այլև, եթե անհրաժեշտություն չի առաջանում, կրակ չեն բացում նաև հակառակորդի առաջապահ ստորաբաժանումների ուղղությամբ»,- նշեց Հասրաթյանը:
Ադրբեջանական ԶԼՄ-ները լուր էին տարածել, իբր հայկական կողմը գնդագոծել է Գափանլը գյուղում անցկացված հարսանիքի ուղղությամբ, ինչի հետևաքնով վիրավորվել է երեք մարդ:



